Աշտարակի գինու գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշտարակի գինու գործարան
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված1932
Գլխադասային գրասենյակՕշական, Արագածոտնի մարզ, Հայաստան

Աշտարակի գինու գործարան գինեգործական ձեռնարկություն Հայաստանում։

Գտնվում էր Օշական գյուղում, ուներ բաժանմունքներ Աշտարակում և Ոսկեվազում։ Կազմակերպվել է 1932 թվականին։ 1953 թվականին շահագործման է հանձնվել գործարանի նոր շենքը։ Հագեցված է գինեգործական ժամանակակից տեխնիկայով, ունի 10000 խաղողի վերամշակման կարողություն (գինեգործական սեզոնում)։ Վերամշակվող խաղողի հիմնական տեսակը ոսկեհատն է (խարջին), որից պատրաստվում են բարձրորակ տեսակավոր գինիներ, սեղանի և թնդեցրած գինենյութեր։ Նրա «Աշտարակ», «Օշական», «Բյուրական» և «Ոսկեվազ» գինիները միջազգային է միութենական համտեսներում և ցուցահանդեսներում շահել են 10 մեդալ (3 ոսկե, 7 արծաթե)։ Խաղողի վերամշակումր գործարանում 1980 թվականին հասել է 15 հազար տոննայի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 491