Աշտարակը (տարոյի քարտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիդմենտեզի տարո, Աշտարակ, 1865

Աշտարակ (XVI) (ներկայումս ամենատարածված անվանումը), մեծ արկանների 16-րդ քարտը։ Այն որպես խաղաթուղթ օգտագործվում է 15-րդ դարից, իսկ գուշակության համար՝ 19-րդ դարից սկսած։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիական տարոյի քարտի վրա պատկերված է ծառ որին կայծակ է հարվածում:

Տարոյում Աշտարակը հաջորդում է Դև խաղաթղթին և կապվում է հանկարծակի, կործանիչ և ճգնաժամային փոփոխության հետ։ Ավելի վաղ կապուկներում, օրինակ՝ Վիսկոնտի-Սֆորցայի տարոյում այս քատը բացակայում է[1]։ Որոշ խաղի համար նախատեսված տարոյի կապուկներում խաղաթուղթը խաղալիս ուղղակի բաց են թողնում[2]։

Մյուս տարոյի կապուկներում այս քարտն առկա է, որտեղ ունի տարբեր անվանում և դիզայն։ Մինքիատե կապուկում այս քարտի վրա պատկերված են երկու մերկ կամ քիչ հագնված մարդիկ, որոնք կանգնած են վառվող շինության դռան մոտ։ Որոշ բելգիական տարոներում և Ժակ Վիևիլի 17-րդ դարի տարոյի կապուկում քարտն անվանվում է La Foudre կամ La Fouldre, («Կայծակ»), որի վրա պատկերված է ծառ, որին կայծակ է հարվածում։ Մերսելի տարոյում այս երկու քարտերի պատկերները միացված են. այստեղ պատկերված է այրվող աշտարակ, որին կայծակ է հարվածում[3]։ Ուեյթի տարբերակում առկա է նաև կրակի հուր՝ եբրայերեն յոդ տառի տեսքով[4]։

Պատկերը մեկնաբանվում է տարբեր կերպ։ Օրինակ, այն կապում են աստվածաշնչյան Բաբելոնի աշտարակի պատմության հետ, որտեղ աստված ավերում է մարդկության կառուցած աշտարակը[5]։ Այն կապվում է նաև Քրիստոսի երկրորդ գալստյան պատմության հետ։ Քարտի Մինքիանտե տարբերակը հնարավոր է ներակայացնում է Ադամի և Եվայի պատմությունը՝ Եդեմի այգում[6]։

Սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակը սովորաբար մեկնաբանվում է որպես վտանգ, ճգնաժամ, ավերում, աղետ կամ ազատում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bill Butler, Dictionary of the Tarot. (Schocken, 1975; ISBN 0-8052-0559-4)
  2. «The Hidden Aspects of Tarot Pairings». HeavenlyPredictions.com. 2014 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  3. Paul Huson, Mystical Origins of the Tarot: From Ancient Roots to Modern Usage (Destiny, 2004. ISBN 978-0-89281-190-8)
  4. Robert Place. "The Tarot: History, Symbolism, and Divination" ISBN (Jeremy Tarcher, 2005 1-58542-349-1) p.207
  5. «The Tower». TarotCardMeanings.net. 2015 թ․ հունիսի 12. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  6. Huson, op. cit.
  7. "The New Encyclopedia of the Occult" ISBN (John Geer, 2003 1-56718-336-0) p.489