Աշուղական չափեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշուղական չափեր, երգելու համար հորինված վանկական ոտանավորների տեսակներ։ Հայ աշուղական չափերը տարբերվում են բանաստեղծական և գուսանական չափերից։ Տողի ամբողջությունը, իբրև մի մեծ ռիթմական միություն, պահվում է տողավերջի հաստատուն դադարով և հանգերով, որոնք լինում են զորեղ, հաճախ կազմված հանգաբառից հետո կրկնվող նույն բառերով։ Սեծ տողերը հատածով սովորաբար բաժանվում են երկու կիսատողերի, բայց հատածն էլ երբեմն ճշտությամբ չի պահվում. օրինակ՝ 15 վանկանի տողերը միևնույն բանաստեղծության մեջ բաժանվում են մերթ 7/8, մերթ 8/7 կիսատողերի, երբեմն էլ հատածի հետ բառակաև ոտքը չի վերջանում։ Աշուղական չափերից ամենակարճը 5 վանկանի բայթավուրն է, որի փոփոխված ձևը քյուշեթն է։ Տարածված չափերից են 10 վանկանի գյաֆը («Փոքր-ինչ դադարիր//Նավ ալեկոծման», Գյուրջի Նավե), 11 վաևկանի ղոշման («Եթե մեղավորը //մընա անպատիժ, աշխարհը կեցություն //չի լինի երբեք»), 11 վանկանի դաստանը («Ինչ կենդանի՜//փոքրին կուլ տալ/ է ուզում, ձըկի փուշ կը/ լինի, կըխը–րի բուկը», Ջիվանի)։ Աշուղական չափերից հայտնի են նաև բայաթին, դյուբեյթը, շարքին, եդաքլաման, մուխամազը, ղազելը, դիվանին, դաստանը, ռուբային, վարսաղը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբեղյան Մ., Հայոց լեզվի տաղաչափություն, Ե., 1933, էջ 299–320
  • Լևոնյան Գ., Աշուղական արվեստը, Երկ., Ե., 1963
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 494