Աշխատիր ողջ մնալ
Աշխատիր ողջ մնալ ռուս.՝ Постарайся остаться живым | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ |
Հիմք | գրքերի էկրանավորում |
Թվական | 1986 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գենադի Իվանով |
Դերակատարներ | Եվգենի Մենշով, Պյոտր Գլեբով և Զդիսլավ Ստոմմա |
Օպերատոր | Ալեքսանդր Ռիբին |
Երաժշտություն | Լեոնիդ Աֆանասև |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
«Աշխատիր ողջ մնալ» (ռուս.՝ «Постарайся остаться живым»), խորհրդային ռազմական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է Գենադի Իվանովն Ալեքսանդր Բելյաևի «Հրամայված է պահպանել» վիպակի հիման վրա
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերձբալթիկա, 1944 թվական։ Մերձբալթյան պարտիզանները որոշում են պայթեցնել կամուրջը, որով գերմանացիները ռազմամթերք, պարենամթերք և տեխնիկա են տեղափոխում։
Միևնույն ժամանակ խորհրդային հրամանատարությունը նախապատրաստում է զորքերի ռազմավարական հարձակումը, որտեղ կամուրջը պետք է կարևորագույն դեր խաղա։
Գվարդիայի լեյտենանտ Ֆոմիչյովը (Եվգենի Մենշով) և նրա մի խումբ հետախույզները պետք է կատարեն գեներալ Արխիպովի (Պյոտր Գլեբովի) բարդ և շատ կարևոր առաջադրանքը՝ գրավել և ամենակարևորը՝ պահել երկաթուղային կամուրջը մինչև Կարմիր բանակի գլխավոր ուժերի ժամանումը։
Ֆոմիչյովի խումբը ինքնաթիռից իջնում է գերմանացիների թիկունքում, որտեղ անհրաժեշտ է կատարել առաջադրանքը։ Ինքնաթիռը տեղ չի հասնում, այն խոցում է գերմանական ինքնաթիռը։ Խումբը վայրէջք է կատարում կամրջից 20 կմ հեռավորության վրա, և յուրաքանչյուր հետախույզ քարտեզով ինքնուրույն է հասնում անհրաժեշտ վայր։ Հրամանատարությունը չգիտի, թե ինչ է տեղի ունեցել։ Այնուամենայնիվ, խումբը հայտնում է, որ ամեն ինչ կարգին է։
Առաջադրանքը բավականին բարդ է։ Գերմանացիները շատ լավ են հսկում այդ օբյեկտը, և բացի այդ՝ ականապատել են, ինչը գերմանացիներին հնարավորություն է տալիս պայթեցնել կամուրջն իր առաջին վտանգի դեպքում։
Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են խորհրդային հետախույզները կատարել այդ առաջադրանքը, կարողացել են գրավել, ականազերծել և պահել կամուրջը մինչև Կարմիր բանակի հիմնական ուժերի ժամանումը, և ինչպես են Մերձբալթյան պարտիզանները օգնել խորհրդային հետախույզներին ազատել իրենց հողը գերմանացի զավթիչներից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվգենի Մենշով – Ֆոմիչյով
- Իլոնա Բալսիտ – Ալդոնա
- Զդիսլավ Ստոմմա – Ալդոնայի հորեղբայրը
- Պյոտր Գլեբով – գեներալ Արխիպով
- Յուրի Գորոբեց – գեներալ Մելնիկով
- Անատոլի Սկորյակին – Բորիսով
- Վիկտոր Ժիգանով – Սինիցին
- Սերգեյ Վոլկոշ – Բազելևիչ
- Յուրի Միխեենկով – Ձյուբա
- Իգոր Տարադայկին – Երեմեև
- Արշակ Օհանյան – Աշոտ Սարգսյան
- Արունաս Սաբոնայտիս – Վալդիս Պարմալիս
- Յուրի Մալյարով – Գալիև
- Վիկտոր Վլադիսլավլև – Կորոլկով
- Վլադիմիր Անիկին – Պախոմով
- Դմիտրի Գուրկո-Անտոնով – Շարիկով
- Ստասիս Պյատոնայտիս – Բուկոնտաս
- Ալգիրդաս Պաուլավիչյուս – Կարչաուսկաս
- Ռոլանդաս Բուտկյավիչյուս – Յուրգիս
- Ռոմուալդաս Ուրվինիս – Ալբերտաս
- Անդրիս Լիելայս – Լեոնաս
- Արտյոմ Կարապետյան – հնչյունավորում, կարդում է կադրիս դուրս թարգմանությունը
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Գենադի Իվանով
- Սցենարիստ՝ Ալեքսանդր Բելյաև
- Օպերատոր՝ Ալեքսանդր Ռիբին
- Կոմպոզիտոր՝ Լեոնիդ Աֆանասև[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Աշխատիր ողջ մնալ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Աշխատիր ողջ մնալ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|