Անցկացնող խրձեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անցկացնող խրձեր, բույսերի, բարձրակարգ բույսերի անցկացնող հյուսվածքների ամփոփ խմբերից կազմված բարդ համակարգ, որով ջրում լուծված նյութերը (հանքային և օրգանական) տեղաշարժվում են դեպի օրգանները։ Անցկացնող խրձերը իրենց կառուցվածքով, ձևով և չափսերով բազմազան են և բնորոշ բույսերի յուրաքանչյուր խմբի համար։ Անցկացնող խրձերը բույսի օրգանում կարող են դասավորված լինել ծայրային և կենտրոնական մասերում՝ ցրված, անկանոն կամ համատարած շերտով։ Անցկացնող խրձերի հիմնական մասերն են բնափայտը (քսիլեմա) և չուբը (ֆլոեմա)։ Անցկացնող խրձերը, բացի անցկացնող հյուսվածքներից, հաճախ ունենում են մեխանիկական հյուսվածք։ Երբ խրձերը կազմված են միայն անցկացնող հյուսվածքներից, կոչվում են պարզ անոթային, իսկ երբ շրջապատված են մեխանիկական հյուսվածքով՝ անոթաթելային։ Անցկացնող խրձերը առաջանում են պրոկամբիումի մերիսթեմային հյուսվածքից. մի դեպքում վերջինս ամբողջությամբ կարող է դիֆերենցվել քսիլեմայի և ֆլոեմայի՝ առաջացնելով փակ խուրձ (միաշաքիլ բույսեր), մյուս դեպքում՝ քսիլեմայի և ֆլոեմայի միջև պահպանվում է մերիսթեմային չդիֆերենցված բջիջների շերտ՝ խրձային կամբիում, որն ընդունակ է առաջացնելու բաց խուրձ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 458 CC-BY-SA-icon-80x15.png