Անտոն Խաչիկյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անտոն Խաչիկյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | դատավոր |
Պարգևներ և մրցանակներ |
Անտոն Միրոնի Խաչիկյան (մայիսի 28, 1943, Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս իրավաբան, Ռուսաստանի Դաշնության Գերագույն արբիտրաժային դատարանի նախկին դատավոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոն Խաչիկյանը ծնվել է 1943 թվականի մայիսի 28-ին, Կրասնոդար քաղաքում։ 1980 թվականին գերազանցությամբ ավարտել է Համամիութենական իրավաբանական ինստիտուտը (հեռակա)։ Իրավաբանական մասնագիտությամբ իր գործունեությունը սկսել է 1982 թվականին։ 1990-1992 թվականներին եղել է ՌԽՖՍՀ պետական արբիտրաժի պետական արբիտր։
Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի 1992 թվականի ապրիլի 2-ի թիվ 2643-1 որոշմամբ նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն արբիտրաժային դատարանի դատավոր։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ունի դատավորի բարձրագույն որակավորման դաս։
- Ունի գերատեսչական մրցանակ․ նրան շնորհվել է «Դատական համակարգի պատվավոր աշխատող» կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Хачикян Антон Миронович». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.