Անտիկոդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
փՌՆԹՄեթ (Saccharomyces cerevisiae): Անտիկոդոնը նշված է կարմիր գույնով։
Անտիկոդոնի և կոդոնի միջև առաջացող կոմպլեմենտար կապը

Անտիկոդոն, հակակոդոն, տրիպլետ, փոխադրող ռիբոնուկլեինաթթվի (փՌՆԹ) հատված, որը բաղկացած է երեք չզույգված՝ ազատ կապեր ունեցող նուկլեոտիդներից[1]։ Այս անտիկոդոնները ճանաչում են ինֆորմացիոն ՌՆԹ-ի կոդոններին և պայմանավորում են յուրաքանչյուր ամինաթթվի ճիշտ տեղը սինթեզվող սպիտակուցի մոլեկուլում։

Յուրաքանչյուր բջջին անհրաժեշտ է 61 (64-3) տարբեր տիպի փՌՆԹ, որպեսզի անտիկոդոնները կարողանան կապվել բոլոր կոդոնների հետ։ Սովորաբար բջիջները պարունակում են 61-ից քիչ թվով փՌՆԹ-ի տեսակներ, քանի որ յուրաքանչյուր փՌՆԹ կարող է կապվել մի քանի տեսակի կոդոնի։ Ամենաքիչն անհրաժեշտ է 31 փՌՆԹ, որպեսզի տեղի ունենա տրանսլյացիա[2][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Felsenfeld G, Cantoni G, Cantoni (1964)։ «Use of thermal denaturation studies to investigate the base sequence of yeast serine sRNA»։ Proc Natl Acad Sci USA 51 (5): 818–26։ Bibcode:1964PNAS...51..818F։ PMC 300168։ PMID 14172997։ doi:10.1073/pnas.51.5.818 
  2. Crick F (1968)։ «The origin of the genetic code»։ J Mol Biol 38 (3): 367–379։ PMID 4887876։ doi:10.1016/0022-2836(68)90392-6 
  3. Lodish H, Berk A, Matsudaira P, Kaiser CA, Krieger M, Scott MP, Zipursky SL, Darnell J. (2004). Molecular Biology of the Cell. WH Freeman: New York, NY. 5th ed.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Felsenfeld G., Cantoni G. (1964). "Use of thermal denaturation studies to investigate the base sequence of yeast serine sRNA". Proc Natl Acad Sci USA 51 (5)։ 818–26. Bibcode 1964PNAS...51..818F. doi։10.1073/pnas.51.5.818. PMC 300168. PMID 14172997.
  • Lodish H., Berk A., Matsudaira P., Kaiser CA, Krieger M., Scott MP, Zipursky SL, Darnell J. (2004). Molecular Biology of the Cell. WH Freeman։ New York, NY. 5th ed.
  • Crick F.H.C. (1968). "The origin of the genetic code". J Mol Biol 38 (3)։ 367–379. doi։10.1016/0022-2836(68)90392-6. PMID 4887876. - page 377
  • Crick, F.H.C. (1966)։ Codon-anticodon pairing: the wobble hypothesis. In։ J. Mol. Biol. 19(2)։548-555. PMID 5969078 PDF