Անտառների մոնիտորինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անտառների մոնիտորինգ, անտառների և անտառային հողերի վիճակի կանխատեսման նպատակով իրականացվող դիտարկումների, հետազոտությունների և գնահատման գործընթաց։ Անտառների մոնիտորինգն իրականացվում է անտառների և անտառային հողերի քանակական և որակական փոփոխությունների ընթացքի, մարդահարույց և բնական գործոնների բացասական ազդեցության գնահատման, կանխատեսման և բացասական երևույթների կանխարգելման կամ վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով։ Մոնիտորինգի արդյունքում ստացված տվյալներն օգտագործվում են անտառների կայուն կառավարման նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png