Անտառապաշտպանություն (միջոցառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Անտառապաշտպանություն (այլ կիրառումներ)
Անտառապաշտպանության ծառայության մեքենան Լիտվայում

Անտառապաշտպանություն, վնասատուներից և բույսերի հիվանդություններից անտառների ոչնչացման, չորացման, օգտակար հատկությունների կորստի կանխարգելման և սանիտարական վիճակի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումներ։ Հիմնական խնդիրն է անտառների պաշտպանությունը վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումներից, հիվանդություններից և բնական այլ վնասակար ազդեցություններից։ Այդ նպատակով իրականացվում են անտառախտաբանական ուսումնասիրություններ (վնասատուների ու հիվանդությունների զարգացման, տարածման օրինաչափությունների պարզաբանման), անտառի վնասատուների ու հիվանդությունների կանխարգելում և սանիտարական հատումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png