Անտառային գեղեցկուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային գեղեցկուհի

«Անտառային գեղեցկուհի»(«Բելդե-բուա», «Ալեքսանդրինա», «Ֆլամանդյան գեղեցկուհի»[1]), տանձենու բելգիական սորտ[2]։ Ստեղծվել է ժողովրդական ընտրասերմամբ։

Բելգիայից տարածվել է Եվրոպայի բոլոր երկրներում և Ասիայում։ Մշակվում է Հայաստանի գրեթե բոլոր գյուղատնտեսական գոտիներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառը բարձրաբուն, լայն բրգաձև սաղարթով է։ Պտղաբերությունը՝ տնկման 5-8-րդ, իսկ սերկևիլենու պատվաստակալի վրա աճեցրածինը՝ 3–4-րդ տարուց։

Պտուղը՝ խոշոր կամ միջին (150–350գ) մեծության, գաճաճ պատվաստակալների վրա՝ ավելի խոշոր, բութ-ձվաձև կամ կարճ հատված կոնաձև։

Մաշկը՝բարակ կամ միջին հաստության, հարթ, փայլուն, բերքահավաքի ժամանակ՝ կանաչ, արևահայաց կողմում՝ կարմրագույն երանգով, երբեմն՝ ամբողջովին կարմիր, լրիվ հասունացման ժամանակ՝ դեղին կամ ոսկեգույն դեղին, արևահայաց կողմում՝ վառ կարմիր երանգով, միջին ժանգապատ, հաճելի մուսկատային բույրով։ Պտղամիսը՝ սպիտակադեղնավուն, շատ նուրբ, հյութալի, հալվող, քաղցր, ախորժալի համով և բույրով։

Բերքահավաքը՝ ցածրադիր շրջաններում՝ օգոստոսի սկզբներին, բարձրադիր շրջաններում՝ սեպտեմբերի կեսին, պահպանվում է 2 շաբաթից մինչև 1 ամիս և ավելի։ Բերքատվությունը՝ 250–300ց/հա։

Ցրտադիմացկուն է։ Մասնակիորեն ինքնաբեղուն է։ Լավագույն փոշոտիչներն են՝ Վիլյամս, Կլապպի սիրելի, Բերե Հարդիև Լիմոնկա սորտերը։

Պտուղները հիմնականում օգտագործվում են թարմ վիճակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Variedades de pera
  2. Forest Beauty (չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • D. Potter, T. Eriksson, R. C. Evans, S. Oh, J. E. E. Smedmark, D. R. Morgan, M. Kerr, K. R. Robertson, M. Arsenault, T. A. Dickinson & C. S. Campbell (2007). «Phylogeny and classification of Rosaceae» (PDF). Plant Systematics and Evolution (en inglés) 266 (1–2): 5-43. doi:10.1007/s00606-007-0539-9. Nótese que esta publicación es anterior al Congreso Internacional de Botánica de 2011 que determinó que la subfamilia combinada, a la que este artículo se refiere como Spiraeoideae, debía denominarse Amygdaloideae.
  • Walter Hartmann (Hrsg.): Farbatlas alte Obstsorten, Stuttgart 2000, ISBN 3-8001-3173-0.
  • Martin Stangl (Hrsg.): Obst aus dem eigenen Garten, München 4. Auflage 2000, ISBN 3-405-15046-9.
  • Theodor Engelbrecht: Deutschlands Apfelsorten: illustrirte systematische Darstellung der im Gebiete des Deutschen Pomologen gebaute Apfelsorten, Braunschweig, Vieweg, 1889, beschrieben unter Nr. 427, S. 475
  • Henri Kessler, Pomologie romande illustrée. Les 50 meilleures variétés de fruits pour la culture avec reproduction en couleurs d'après échantillons cultivés au pays, 1949.1
  • Willi Votteler: Verzeichnis der Apfel- und Birnensorten, Obst- und Gartenbauverlag, München 1993, ISBN 3-87596-086-6
  • André Leroy, Dictionnaire pomologique, tomes 3 et 4, 1867.
  • Les deux tomes de « Le Verger Français », 1947, 1948.
  • Gerhard Friedrich und Herbert Petzold: Handbuch Obstsorten, Ulmer Verlag, Stuttgart 2005, ISBN 3-8001-4853-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։