Անտառային բալլադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային բալլադ
ռուս.՝ Лесная баллада
Երկիր ԽՍՀՄ
ՌեժիսորՄուրմուխան Ժանտուրին և Գուկ Ին Ցոյ
ԵրաժշտությունՍիդիկ Մուհամեջանով
ԿինոընկերությունՂազախֆիլմ
Տևողություն75 րոպե

«Անտառային բալլադ», 1972 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանվել է «Ղազախֆիլմ» կինոստուդիայում ռեժիսորներ Նուրմուխան Ժանտուրինի և Գուկ Ին Ցոյի կողմից՝ Ադիա Շարիպովի «Պարտիզանի դուստրը» փաստավավերագրական վիպակի մոտիվներով։

Ֆիլմը երկու անընդմեջ Համամիութենական կինոփառատոնների դափնեկիր է. VI կինոփառատոնում (1973 թվական)՝ կնոջ դերի լավագույն կատարման համար հատուկ մրցանակ է ստացել փոքրիկ դերասանուհի Բագլան Երժանովան, իսկ VII կինոփառատոնում (1974 թվական) ֆիլմն ստացել է մրցանակ «ռազմահայրենասիրական թեմայի մշակման համար»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի առաջին օրերին արևմտյան սահմանին ծառայող խորհրդային սպայի դուստր 10-ամյա Այգուլի մայրը զոհվում է, և աղջիկը մենակ է մնում գրավված տարածքում։ Ֆաշիստները գտնում են ղազախ աղջկան, և գերմանացի սպա Ֆոլմերը որոշում է նրան Գերմանիա ուղարկել որպես էկզոտիկ հուշանվեր՝ «ասիացի Ռուսաստանից»՝ իր կնոջը ծառայելու համար։ Բայց բելառուսական պարտիզանների հետ կապված տղան՝ Ֆեդյան և նրա պապը՝ Տիմոֆեյը կարողանում են գողանալ Այգուլին և թաքցնել գյուղում։ Աղջկան և պարտիզանին որոնելիս ֆաշիստները պատժիչ ակցիա են կազմակերպում՝ համատարած խուզարկություններ կատարելով գյուղում, սակայն աղջկան գտնել չեն կարողանում։ Ֆեդյայի աչքի առաջ սպանում են նրա պապին։ Ֆոլմերը հրաման է տալիս կախել գյուղի յուրաքանչյուր 6-րդ բնակչին, մինչև աղջկան չհանձնեն։ Այգուլն ինքն է գնում գերմանացիների մոտ։ Բայց Ֆոլմերը կնոջ համար «նվեր» ուղարկել, այնուամենայնիվ, չի կարող. գյուղն արդեն շրջապատված է պարտիզաններով։

Գրական և իրական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է գրող Ադի Շարիպովի «Պարտիզանի դուստրը» (1963) փաստավավերագրական վիպակի մոտիվներով. նա 1941 թվականի ամռանը հայտնվել է շրջապատման մեջ, ակտիվ մասնակցություն է ունեցել Բելառուսում պարտիզանական ջոկատներից մեկի կազմակերպմանը, որը մտել է Տիմոֆեյ Կորոտչենկոյի 2-րդ Կլետնյան պարտիզանական բրիգադի կազմը, եղել է վաշտի հրամանատար, ապա պարտիզանական բրիգադի կոմիսար, պարտիզանների շրջանում հայտնի է եղել որպես «ղազախ Սաշկա»։

Վիպակի սյուժեն ունի իրական հիմք․ ջոկատում իսկապես եղել է փոքր ղազախ աղջիկ՝ Մայան՝ լեյտենանտ Ժիլբեկ Ագադիլովի դուստրը, որի պատմությունը, ինչպես նաև նրա լուսանկարը[1] բավական հայտնի է[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բագլան Երժանովա – Այգուլ
  • Նատալյա Սերգիևսկայա – Վերա
  • Յակով Օվչուկով-Սուվորով – Ֆեդյա
  • Դանիլ Իլչենկո – Տիմոֆեյ պապ
  • Ելենա Ավակովա – Մարիա
  • Օլժաբայ Մուսաբեկով – Մուսա
  • Անատոլի Չեբոտարյով – Պետեր, գերմանացի ուսուցիչ
  • Վալերի Ստրուկով – Ֆոլմեր
  • Դանիել Նետրեբին – Պրոշկա
  • Իգոր Բոգոլյուբով – Կրիվոլապով
  • Նուրժուման Իխտիմբաև – պարտիզանական ջոկատի կոմիսար
  • Գուլժան Ասպետովա – մայր
  • Աննա Պավլովա – Պելագեա Պետրովնա, ուսուցիչ
  • Իյ Մարքս – տատիկ
  • Հայնց Բրաուն – Շտոլց
  • Գեորգի Նիկոլաենկո – Նիկոլաենկո
  • Գաբրիել Բոյչենկո – էպիզոդ
  • Սերգեյ Պեչորին – էպիզոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дмитрий Снегин — Да, опять про войну (Худож. фильм «Лесная баллада») // Казахстанская правда, 29 октября 1972
  • Лесная баллада // Советские художественные фильмы: 1966—1967. — М.: Нива России, 1995. — стр. 58

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]