Անտագոնիզմ (հասարակություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Անտագոնիզմ (այլ կիրառումներ)
Կապիտալիստական հասարակության բուրգ ըստ 1900 և 1901 թթ․ «Ռուս սոցիալիստների միության» տարածված թռուցիկի, որը քննադատում է կապիտալիզմը։ «Ինդուստրիալ վոռքեր» թերթ (IWW newspaper – Արդյունաբերական բանվոր), 1911 թվական

Անտագոնիզմ (հունարեն antagonistes – հակառակորդ), հակասությունների հիմնական տեսակները, տիպերը, որոնք բնորոշ են հասարակության զարգացման համար տարբեր պատմական պայմաններում։

Անտագոնիստական հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտագոնիստական հակասությունները շահագործողական հասարակության հասարակական հարաբերություններին հատուկ այն հակասություններն են, որոնց հիմքում ընկած են թշնամական դասակարգերի, խմբերի, ուժերի անհաշտելի շահերը։ Այդ կարգի հակասությունները լուծվում են հեղափոխական դասակարգային պայքարի ու սոցիալական հեղափոխության միջոցով, որը փոխում է տվյալ հասարակարգը։ Անտագոնիստական հակասությունների բնորոշ գիծն այն է, որ իրենց զարգացման ընթացքում նրանք սրվում են, խորանում են և նրանց միջև պայքարը հասնում է սուր կոնֆլիկտի։

Ոչ անտագոնիստական հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ անտագոնիստական հակասությունները արտահայտվում են ոչ թե թշնամական դասակարգերի, այլ այնպիսի դասակարգերի, սոցիալական խմբերի հակասությունները, որոնց հատուկ է արմատական շահերի ընդհանրությունը։ Այդպիսի հակասությունների բնորոշ գիծն այն է, որ դրանք իրենց զարգացման մեջ չեն վերածվում անպայման թշնամական հակադրության և նրանց միջև պայքարը չի հասնում կոնֆլիկտի։ Նման հակասությունների օրինակ կարող են ծառայել այն հակասությունները, որ գոյություն ունեն բանվոր դասակարգի, որպես սոցիալիզմի կրողի, և գյուղացիության, որպես մանր սեփականատերերի դասակարգի, միջև։ Ոչ անտագոնիստական հակասությունները հաղթահարվում են այդ հակասություններն առաջացնող տնտեսական, սոցիալական և այլ պայմանների աստիճանական ու պլանաչափ վերափոխման միջոցով։

Ե՛վ անտագոնիստական, և՛ ոչ անտագոնիստական հակասություններն, ինչպես ամեն մի այլ հակասություն, լուծվում են նաև հնի դեմ նորի, հետամնացի դեմ առաջավորի, պահպանողականի դեմ հեղափոխական պայքարի միջոցով։ Հակասությունների բնույթի, բովանդակության փոփոխության հետ փոխվում են միայն նրանց լուծման ձևերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայական բառարան 1975 թ․, էջ 19