Անչափահասները
Անչափահասները ռուս.՝ Несовершеннолетние | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1976 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Ռոգովոյ |
Սցենարի հեղինակ | Էդվարդ Տոպոլ |
Դերակատարներ | Վլադիմիր Լետենկով, Ստանիսլավ Ժդանկո և Լեոնիդ Կայուրով |
Օպերատոր | Իննա Զարաֆյան |
Երաժշտություն | Ռաֆայիլ Խոզակ |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 82 րոպե |
«Անչափահասները» (ռուս.՝ «Несовершеннолетние»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Ռոգովոյը[1]: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1977 թվականի սեպտեմբերի 10-ին։ Այն եղել է 1977 թվականի խորհրդային կինովարձույթի առաջատար (44,6 մլն հանդիսատես)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Միաժամանակ հայրենի քաղաք են վերադառնում երկու ընկերներ՝ Ժենյան բանակից և Կոստյան գաղութից, որտեղ պատիժ էր կրում հարբած կռվի համար։ Ընկերները հակամարտության մեջ են մտնում խուլիգանների խմբավորման հետ, որոնք գումար են վերցնում երեխաներից և կողոպտում հարբած անցորդներին։ Մի քանի քաշքշուկներից հետո Ժենյան հասկանում է, որ այդ կերպ հաջողության հասնել չի կարող, առավել ևս որ նկատում է, որ խմբավորման ազդեցության տակ է ընկնում նաև իր տասնմեկամյա զարմիկը՝ Շուրկան։
Հանդիպումներից մեկի ժամանակ Ժենյան հերթական կռվի փոխարեն տղաներին առաջարկում է միանալ բռնցքամարտի այն սեկցիային, որի մարզիչն է Կոստյան է։ Որոշ տղաներ իսկապես գնում են մարզվելու և հեռանում են խմբավորման դաստիարակված ու ցինիկ ղեկավար Գոգոլի ազդեցությունից։
Պոլինա Բորիսովնան՝ Ժենյայի մայրը, որը դպրոցում աշխատում է որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի, հրաժարվում է հենց այնպես Գոգոլին երեք նշաակել քիմիայի քննությունից, որն այն ժամանակ պարտադիր էր բոլորի համար, որի արդյունքում Գոգոլը մնում է առանց հասունության վկայականի։ Բարկացած Գոգոլը ընկերների հետ քանդում է դպրոցի ջերմոցը։ Այս ջերմոցը, որը աշակերտները կառուցել են վեց տարի, շատ թանկ է Պոլինա Բորիսովնայի համար։ Ժենյան գնում է Գոգոլի մոտ, որը նրան սպառնում է սպանել կոտրված շշով։ Այնուամենայնիվ, Ժենյան, որը ծառայել է դեսանտային զորքերում, հաղթող է դուրս գալիս և Գոգոլին տանում է ոստիկանություն։
Եզրափակիչ տեսարանում միլիցիայի մայորը Ժենյային համոզում է կյանքը նվիրել երեխաների դաստիարակությանը, ինչի համար, մայորի համոզմամբ, Ժենյան տաղանդ ունի։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Լետենկով – Ժենյա Պրոխորով
- Ստանիսլավ Ժդանկո – Կոստյա Սիլա
- Լեոնիդ Կայուրով – «Գոգոլ»
- Պավել Նիկոլայի – Շուրիկ
- Նիկոլայ Մուրավյով – ոստիկանության մայոր
- Վերա Վասիլևա[2] – Պոլինա Բորիսովնա, ուսուցչուհի, Ժենյայի մայրը
- Յուրի Մեդվեդև – ոստիկան Կուվաև
- Իգոր Օշոտին – Ալկա
- Նադեժդա Ռումյանցևա – Ալկայի մայրը
- Յուրի Կուզմենկով – Ալկայի հայրը, հարբեցող
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կինոյի արվեստ» ամսագիրը «Անչափահասները» ֆիլմին տվել է բացասական գրախոսական[3]։
Այն դարձել է Խորհրդային Միության 1977 թվականի ամենահասութաբեր ֆիլմը, երբ վաճառվել է 44,6 մլն տոմս[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Soviet Film». 1976 թ․ հունվարի 9 – via Google Books.
- ↑ «Secret Entertainment Today: Biography Vera Vasilyeva – RIA Novosti». 2015 թ․ սեպտեմբերի 30.
- ↑ Fedorov, Alexander (2019 թ․ փետրվարի 24). «Cinema in the Mirror of the Soviet and Russian Film Criticism». SSRN 3340958 – via papers.ssrn.com.
- ↑ «KINOGLAZ : Mineurs (film)». www.kinoglaz.fr.
- ↑ "Leaders of Soviet Film Distribution (1930–1991): Trends and Patterns" - Alexander Fedorov
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Раззаков Ф. И. Жизнь замечательных времён. 1975—1979 гг. : Время, события, люди / Фёдор Раззаков. — М. : Эксмо, 2004. — 990, [1] с., [8] л. ил., факс., портр. ; 27 см. Стр. 163, 361, 386. ISBN 5-699-05395-6
- Раззаков Ф. И. Алла Пугачёва: Рождённая в СССР. Эксмо, 2009. — 524, [2] с. ISBN 978-5-699-33902
- Гибель актёра Станислава ЖДАНЬКО
- Фёдоров А. В., Левицкая А. А., Горбаткова О. И. Направления, цели, задачи, авторские концепции аудиовизуальных медийных трактовок темы школы и вуза в советском кино эпохи «застоя» (1969—1985) // Медиаобразование. 2017. № 3
- Фёдоров А. В. Советский кинематограф в зеркале журнала «Искусство кино» (на примере номеров юбилейного 1977 года) // Медиаобразование. 2017. № 4.
|