Անուբաղ Համբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուբաղ Համբարյան
հոկտեմբերի 25, 1961(1961-10-25) (62 տարեկան) -
ԾննդավայրԱրևաշող, Սպիտակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Անուբաղ Հովհաննեսի Համբարյան (հոկտեմբերի 25, 1961(1961-10-25), Արևաշող, Սպիտակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
  • 1985-1987 թթ. սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳՄ Աստրախանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական պետական դպրոցը՝ իրավաբանի մասնագիտությամբ։
  • 1992 թ. ԽՍՀՄ ՆԳՄ Թբիլիսիի միլիցիայի բարձրագույն պետական դպրոցը՝ իրավաբանի մասնագիտությամբ։

Ծառայությունը ոստիկանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 թ. նոյեմբերից մինչև 1985 թ. հոկտեմբեր աշխատել է Սպիտակի ՆԳ բաժնում որպես միլիցիոներ։
  • 1987 թ. հոկտեմբերից 1990 թ. մայիս - Սպիտակի ՆԳ բաժնի միլիցիայի տեղամասային տեսուչ։
  • 1990 թ. մայիսից 1992 թ. դեկտեմբեր - Սպիտակի ՆԳԲ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր։
  • 1992 թ. դեկտեմբերից 1994 թ. ապրիլ - Սպիտակի ՆԳԲ քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
  • 1994 թ. ապրիլից 1997 թ. ապրիլ - Ստեփանավանի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։
  • 1997 թ. ապրիլից 1999 թ. հունվար - Լոռու մարզային ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
  • 1999 թ. հունվարից հոկտեմբեր - Լոռու մարզային ՆԳ վարչության Վանաձորի ՆԳ բաժնի քաղաքային միլիցիայի առաջին բաժանմունքի պետ։
  • 1999 թ. հոկտեմբերից 2004 թ. փետրվար - Լոռու մարզային ՆԳ վարչության Ստեփանավանի ՆԳ բաժնի պետ։
  • 2004 թ. փետրվարից 2005 թ. հոկտեմբեր - ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետ։
  • 2005 թ. հոկտեմբերից 2008 թ. հուլիս - ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետ։
  • 2008 թ. հուլիսից 2013 թ. հոկտեմբերի 17-ը՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ։
  • 2013 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ[1]։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]