Անոտացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անոտացիա (լատ.՝ annotatio դիտողություն), գրքերի, պարբերականների, հոդվածների (տպագիր կամ ձեռագիր) սեղմ բնութագրումը՝ նրանց բովանդակության շարադրումով, գնահատականով և այլնով։ Անոտացիան կարող է լինել նկարագրական կամ հանձնարարական, ընդհանուր կամ մասնագիտացված։ Օգնում է ընթերցողին նախնական պատկերացում կազմելու երկի մասին, իսկ անոտացված մատենագիտական ուղեցույցը՝ նաև կողմնորոշվելու գրականություն ընտրելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png