Անոթ կափարիչով՝ եռագույն (մ․թ․ա․ 16-15-րդ դարեր, Քարաշամբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անոթ կափարիչով՝ եռագույն
'
նյութկավ, օխրա
բարձրություն18
լայնություն16,5
ստեղծվել էմ․թ․ա․ 16-15-րդ դարեր
կայք

Անոթ կափարիչով՝ եռագույն, մ․թ․ա․ 16-15-րդ դարերում Քարաշամբում հայտնաբերված անոթ, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 3060-200 համարի ներքո։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակառի ձև ունեցող անոթ է։ Շուրթը ուղիղ է, կտրած, շրթեզրին ունի երկու զույգ միջանցիկ անցքեր կախելու համար։ Իրանի մակերեսը սև է, անգոբապատ, փայլեցված և բաժանված չորս սեկտորների, որոնք մեկընդմեջ հարդարված են կարմիր օխրայով և սպիտակ ներկով ընդելուզված եռանկուններով։ Սեկտորները մեկը մյուսից առանձնացված են ուղղահայց զույգ գծերի մեջ ներառված ալիքազարդերով։ Կափարիչը սկավառաձև է, գոգավոր՝ հարդարված չորս եռանկյուններից կազմված հավասարաթև խաչի պատկերով։ Խաչաթևերի հատման կետում միջանցիկ անցք է արված[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  2. «Եռագույն անոթ կափարիչով - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM