Անշարժ գույքի պետական միասնական կադաստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կոմիտե։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ստեղծվել է 1997 թվականին, մշակում և իրականացնում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական գործառույթներն են՝ գույքի (անկախ սեփականության ձևից) նկատմամբ իրավունքների, սահմանափակումների և օգտագործման նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման իրականացումը, Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի հաշվեկշռի կազմումը, անշարժ գույքի կադաստրային և տեղագրական քարտեզների ստեղծումը, անշարժ գույքի կադաստրային գնահատումը, հողի հարկի, գույքահարկի հենքի ստեղծումը,անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգի, պետական գրանցման ծածկագրերի մշակումն ու ներդրումը, անշարժ գույքի պետական համակարգված դիտարկումների (մոնիթորինգ) կազմակերպումն ու իրականացումը, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանագծման (դելիմիտացիա) ու սահմանազատման (դեմարկացիա) աշխատանքներին մասնակցությունը, աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքների ղեկավարումը այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։