Անն Գայել Ռիչիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անն Գայել Ռիչիո
ֆր.՝ Anne-Gaëlle Riccio
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1978(1978-02-14) (46 տարեկան)
ԾննդավայրՏուր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի
Կայքannegaellericcio.fr
 Anne-Gaëlle Riccio Վիքիպահեստում

Անն Գայել Ռիչիո (ֆր.՝ Anne-Gaëlle Riccio, փետրվարի 14, 1978(1978-02-14), Տուր), ֆրանսիացի հաղորդավարուհի, որը 2006-2009 թվականներին վարել է «Ֆորտ Բոյար» հեռուստախաղը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հեռուստատեսային կարիերան սկսել է դեռևս դպրոցական տարիքում։ 1996 թվականին իր հեռուստատեսային առաջնախաղն է ունեցել MCM երաժշտական հեռուստաընկերության եթերում՝ հանդես գալով Ան Գայել բեմական անունով։ Այդ հեռուստաընկերությունում վարել է «MCM Home Vidéo», «Le Journal de la Musique», «Le Hit» և «L'Integrale» երաժշտական հաղորդումները։ Բացի այդ, նա վարել է նաև «Clap» և «Sub Culture» հաղորդումները, որոնք, համապատասխանաբար, վերաբերել են ֆիլմերին և սպորտին։

2000 թվականին ավարտել է համալսարանը՝ զանգվածային հաղորդակցության միջոցների մասնագետի որակավորմամբ։ Երեք տարի անց Անն Գայելը աշխատել է M6 հեռուստաընկերությունում, որտեղ միաժամանակ վարել է մի քանի հաղորդումներ։ Այդ հաղորդումների թվում են «Plus Vite que la Musiqe», «Génération Hit», «Turbissimo», «Sérial Piégeurs» և «Grands Classements» հաղորդումները, որոնք նա վարել է Լորան Բոյեի հետ միասին։

2005 թվականին Անն Գայելը տեղափոխվել է MTV France հեռուստաընկերություն, որտեղ դարձել է «MTV Dance Crew» շոուի հաղորդավար։ Նույն տարում նա առաջին անգամ այցելել է Ֆորտ Բոյար և մասնակցել Ֆորտ Բոյար հեռուստախաղին՝ Օլիմպիական խաղերի մրցանակակիրների թիմի կազմում։ Սառա Լելյուշի հեռանալուց հետո՝ հաջորդ տարի նա դարձել է հեռուստախաղի համահաղորդավար, որը շարունակվել է մինչև 2009 թվականի վերջ[1]։ Բացի այդ, MTV հեռուստաընկերությամբ վարում է «Les Stars Pètent les Plombs» նոր հեռուստաշոուն, ինչպես նաև «Le Bêtisier de Noël», «CD'aujourd'hui» և «La 1000-e» հաղորդումները՝ France 2 հեռուստաընկերությամբ։ Մասնակցել է France 4 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Rire Contre le Racisme» նախագծին։

2008 թվականի սկզբին France 2 հեռուստաընկերության եթերում Քրիստոֆեր Օնդելյաթի հետ միասին վարել է «Vendredi, si ça me dit!» հեռուստաշոուն, որը ցածր ռեյտինգների պատճառով փակվել է նույն տարվա նոյեմբեր ամսին։ 2009 թվականին Օլիվյե Մինի հետ միասին Անն Գայելը վարել է «La nuit de...» հեռուստաշոուն, որը ցուցադրվել է TF6 հեռուստաընկերությամբ։ Վարել է նաև MCM ամանորյա շոուն։

2009 թվականի վերջին France 2 հեռուստաընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ գոհ չէ Ֆորտ Բոյարի ռեյտինգներից և առաջարկեց փոփոխել խաղի կանոնները։ Վերջինիս բավականին խիստ արձագանքեց Անն Գայել Ռիչիոն[2][3]։ Նա հայտարարել է հեռուստախաղից հեռանալու մասին և 2010 թվականի փետրվարին պաշտոնապես լքել հեռուստախաղը։ Այդուհանդերձ, Ռիչիոն չի դադարեցրել իր համագործակցությունը France Télévisions հեռուստախմբի հետ։ 2010 թվականի մայիսի 12-ին France 4 հեռուստաընկերությամբ Ռիչիոն սկսել է վարել «Les humoristes font leur show» հեռուստաշոուն։

2010 թվականի սեպտեմբերի 7-ին Անն Գայելը աշխատանքի է անցել Animaux հեռուստաընկերությունում, որտեղ եղել է «Dans l'ombre des dinosaures» վավերագրական հեռուստասերիալի հաղորդավար[4]։ 2010 թվականի դեկտեմբերին նա պաշտոնապես ներկայացվել է որպես TF6 հեռուստաընկերության հաղորդավար, իսկ 2011 թվականի հունիսի 17-ից վարում է France 2-ի «Euromillions» հեռուստալոտոն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անն Գայել Ռիչիո» հոդվածին։