Աննա Սավելևնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Սավելևնա
Տեսակվագր
ՑեղատեսակԱմուրյան վագր
Սեռիգական
ԵրկիրՌուսաստան
 Tigress Anna Savelevna Վիքիպահեստում

Աննա Սավելևնա, հայտնի էգ վագր, Սիխոտե-Ալինի արգելոցի կենտրոնական տարածքների մեծ մասի «տիրուհի»։ Նա ապրում է Սերեբրյանկա և Զաբոլոչեննայա գետերի միջին հոսանքներում։ Նա միակ վագրն է, որը պարբերաբար հայտնվում է արգելոցի տարածքում տեղադրված ֆոտոխցիկի լուսանկարներում և տեսագրություններում։ Աննա Սավելևնան թափառում է արգելոցի ողջ տարածքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էգ վագրը, որն օգնություն է ստացել անվանի բռնցքամարտիկի կողմից, արդեն 9 տարի է ապրում է Սիխոտե-Ալինի արգելոցի տարածքում։ Այդ ժամանակահատվածում նա հասցրել է արգելոցին նվիրել մի քանի սերունդներ, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, երբ լույս աշխարհ են եկել միանգամից երեք վագր։ Զարմանալին այն է, որ երկար տարիներ բնակվելով արգելոցում, մինչև վերջերս նա չի ունեցել սեփական անվանում»։

Աննա Սավելևնային՝ տեղադրված ֆոտոխցիկների օգնությամբ հետևելու ժամանակ, վագրը երեք անգամ դարձել է մայր՝ 2010, 2012 և 2014 թվականներին։ Նրա բոլոր ձագերը մեծացել են և անցել ինքնուրույն կյանքի։ Յուրաքանչյուր ծնունդից ծնված էգ վագրերից մեկը միշտ մնացել է արգելոցում՝ ապրելով մոր հարևանությամբ։ Աննայի ավագ էգ ձագը՝ Վիկտորիա վագրը, ապրում է Զաբոլոչեննայա գետի վերին հոսանքներում, միջնեկ ձագը բնակվում է Սերեբրյանկա գետի վերին հատվածում, իսկ փոքր ձագն զբաղեցրել է արգելոցի մերձափնյա հատվածում, ներառյալ Բլագոդատնոյե բնասահմանը։ Աննան բազմազավակ մայր է, ինչն էգ վագրերի շրջանում հաճախ հանդիպող երևույթ չէ[1]։

Էգ վագրին Աննա անունը տվել են «Վագր» ուսանողական առաջին ջոկատի մասնակիցները, որոնք արգելոցում աշխատել են 2014 թվականին։ Աննա անունը տրվել է ի պատիվ Աննա Ալեկսախինայի, որը եղել է ԽՍՀՄ առաջին կինը, որին տրվել է «Հերոսուհի մայր» կոչումը[2]։ Անվանումը տրվել է Վագրերի միջազգային օրվա առիթով։

2015 թվականի դեկտեմբերի 24-ին ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեդերը վերցրել է ռուսական էգ վագրի խնամքը։ Մոսկվա կատարած այցի շրջանակներում, Մեյվեդերն անձամբ Քսենիա Սուխինովայի ձեռքից ստացել է սերտիֆիկատ, որը վկայում է խնամակալության մասին[3]։ Սերտիֆիկատի հետ միասին Մեյվեդերը ստացել է անձնական հասանելիություն ֆոտո և տեսագրությունների թարմացումների բազային, որոնք ստացվում են արգելոցին[4]։ Սուխինովայի և Մեյվեդերի համար սա առաջին դեպք չէր՝ կենդանիների պաշտպանության ոլորտում։ Ավելի վաղ Մեյվեդերը դարձել է Հնդկաստանում ապրող վագրի խնամակալ (վագրի խնամակալությունը Մեյվեդերին հանձնվել է կրկին Մոսկվայում)[5][6][7]։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]