Աննա Պաշկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Պաշկովա
Ծնվել է1866
ԾննդավայրPudozhsky Uyezd, Olonets Governorate, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 9, 1948(1948-01-09)
Վախճանի վայրՊետրոզավոդսկ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն

Աննա Միխայլովնա Պաշկովա (1866, Pudozhsky Uyezd, Olonets Governorate, Ռուսական կայսրություն - հունվարի 9, 1948(1948-01-09), Պետրոզավոդսկ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս հեքիաթասաց, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1938)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օլոնեցկի նահանգի Պուդոժսկի շրջանի Նիգիժեմյան վոլոստի Յարտևո գյուղում։ Հեքիաթասացի ծննդյան ճշգրիտ տարին անհայտ է։ 1886 թվականին գյուղը այրվել է, և Աննա Պաշկովան ամուսնացել է ու տեղափոխվել Սեմյոնովո գյուղ։

1930 թվականին ընտանիքը կուլակաթափվել է։ 1933 թվականին ամուսնու մահից հետո տեղափոխվել է դստեր մոտ՝ Պետրոզավոդսկ։

1943 թվականից մինչև 1946 թվականն Աննա Պաշկովան ապրել է Մոնչեգորսկ քաղաքում, հանդես է եկել Կարմիր բանակի վիրավոր մարտիկների համար։

Պարգևատրվել է Կարելիայի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։ Մասնակցել է Մոսկվայի հեքիաթասացների համամիութենական համաժողովին[3]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ բիլինաներ և հեքիաթներ Աննա Պաշկովան սովորել է Սեմյոնով գյուղից Պեշա Կույր անունով հեքիաթասացից։

Ա. Մ. Պաշկովայի կատարմամբ ձայնագրվել են 16 հին ու պատմական երգեր, 51 քնարական երգ, 15 հեքիաթ, 35 թաղման, կենցաղային հարսանեկան երգեր, ավելի քան 500 ասացվածքներ, 40 հանելուկ։

Հայտնի են ժամանակակից թեմաներով նրա հեքիաթները՝ «Մեր երկիրը» (ռուս.՝ «Наш край»), «Կոլտնտեսուհի» (ռուս.՝ «Колхозница»), «Լենինի մասին» (ռուս.՝ «О Ленине»), «Հայրենիքի մասին» (ռուս.՝ «О Родине»): Պապանացիների, Չապաևի, Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին շատ հեքիաթներ հրապարակվել են «Պրավդա» և «Իզվեստիա» կենտրոնական թերթերում։

Առավել հայտնի է նրանից ձայնագրված «Չուրիլո Պլյոնկովիչ» բիլինան և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дюжев, Ю. И. Пашкова Анна Михайловна / Ю. И. Дюжев // Карелия : энциклопедия. В 3 т. Т. 2. К-П. — Петрозаводск, 2009. — С. 352
  2. Пашкова А. М. // Писатели Карелии : биобиблиографический словарь — Петрозаводск, 2006. — С. 211—213
  3. Рахматуллаева Е. В. А. М. Пашкова // Север — 2011. — № 1-2.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пашкова, Анна Михайловна. В стране Советов ; Сказ про шестнадцатое июня // Карелия в художественной литературе. — Петрозаводск, 1940. — С.269-271,279-282
  • О Ленине : былины и сказы / сост. В. Г. Базанов. — [Тегозеро] : Государственное издательство Карело-Финской ССР, 1943. — 40 с. ; 14 см. — На обл. загл.: Народные сказы о Ленине
  • Пашкова, А. М. По твоим заветам / Анна Михайловна Пашкова //На рубеже. — 1949. — № 1. — С.21-22
  • Пашкова, Анна Михайловна. Лад да совет: былины, сказки, причитания, пословицы / Сказительница А. М. Пашкова; сост. и авт. биогр. очерка Т. И. Сенькина. — Петрозаводск : Карелия, 1992. — 125,[1] с. — (Сказители и рунопевцы). — Библиогр.: с. 124—125. — ISBN 5-7545-0253-2
  • Плачи, в кн.: Русские плачи Карелии, Петрозаводск, 1940
  • Рыбникова М. А., Крестьянский пудожский репертуар пословиц, в кн.: Фольклор Карело-Финской ССР. Сборник статей, в. 1, Петрозаводск, 1941; Анна Михайловна Пашкова. [Некролог], «На рубеже», 1948, № 1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]