Աննա Բլայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Բլայ
 
Կուսակցություն՝ Ավստրալիական լեյբորիստական կուսակցություն
Կրթություն՝ Քուինսլենդի համալսարան և Nowra High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 14, 1960(1960-07-14)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր Warwick
Քաղաքացիություն  Ավստրալիա
Հայր William Joseph Bligh?[1][2]
Մայր Frances Mary Tancred?[1][2]
 
Պարգևներ
Ավստրալիայի շքանշանակիր

Աննա Մարիա Բլայ (անգլ.՝ Anna Maria Bligh, հուլիսի 14, 1960(1960-07-14)[1][2], Warwick), ավստրալիացի պետական և քաղաքական գործիչ, 2007 թվականից մինչև 2012 թվականը Քվինսլենդ նահանգի 37-րդ վարչապետը, Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության անդամ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մարիա Բլայը ծնվել է 1960 թվականի հունիսի 14-ին Ուորիքում՝ փոխծովակալ Ուիլյամ Բլայի հետնորդների բարեպաշտ ընտանիքում։ Մանկության տարիներին երազում էր միանձնուհի դառնալ, սակայն սառել է կրոնից այն բանից հետո, երբ մորը՝ ամուսնալուծության համար հաղորդությունից հեռացրել էին։ Ավարտել Է Քվինսլենդի համալսարանը։ Ուսանելու տարիներին մասնակցել է երիտասարդական ցույցերի[4]։ 1995 թվականին Բլայն ընտրվել Է Քվինսլենդի խորհրդարան։ 1998 թվականին նա անցել է տարածաշրջանային կառավարություն։ Զբաղեցրել է ընտանիքի հարցերով նախարարի, կրթության նախարարի, մշակույթի նախարարի, ֆինանսների նախարարի և փոխվարչապետի պաշտոնները[5]։

2007 թվականին նշանակվել է նահանգի վարչապետ՝ դառնալով այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։ Նրա կառավարումը համընկել է պատուհասած ուժեղ ջրհեղեղներին։ 2012 թվականին լեյբորիստները պարտվել են հերթական ընտրություններում, որից հետո Բլայը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին[6]։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Pas L. v. Genealogics — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Lundy D. R. The Peerage
  3. «Labor takes Qld election, Bligh makes history». abc.net.au Australian Broadcasting Corporation. 2009 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին.
  4. Jamie Walker (3 June 2006). «out of left field». QWeekend Magazine. p. 13
  5. «Qld's Bligh says no to new daylight poll». Brisbane Times. 2007 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «Beattie to gauge opinion on daylight saving». ABC. 2006 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]