Անհետ կորածը (Նար-Դոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհետ կորածը
ՀեղինակՆար-Դոս
Ժանրպատմվածք
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1920
ՎիքիդարանԱնհետ կորածը

«Անհետ կորածը», Նար-Դոսի պատմվածքներից, որը լույս է տեսել 1920 թվականին։ Նար-Դոսի հոգեբանական ռեալիզմի գաղափարական նախահիմքը ժամանակի հասարակական հարաբերություններից ակնհայտ դժգոհությունն է, որ ինքնին հասկանալի է և ընդհանրական։ Նար-Դոսը տեսականորեն ընդունելով գրականության վերափոխիչ դերը, իր դժգոհությունը մարմնավորեց այդ իրականությունից դուրս մնացած ավելորդ մարդու կերպարներով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը պատմում է, որ նորատի կինը երեխայի և դայակի հետ վերադարձել էր զբոսանքից և պատրաստվում էր հագուստը փոխել, որպեսզի որդու և ամուսնու գալուց առաջ ճաշի սեղան պատրաստի, երբ աղախինը ներս է մտնում և հայտնում, որ մի պարոն ուզում է տեսնել նրան։ Տիկինը հետաքրրված հարցնում է, թե ի՞նչ պարոն է։ Աղախինը պատասխանում է, որ չգիտի, թե ով է հարցնողը։Նորատի կինը մոտենում դեպի փողոց նայող բարձր պատուհաններից մեկին, սակայն չի երևում, թե ով է հարցնողը։ Նա աղախնին ասում է, որ ներս հրավիրի պարոնին;Հյուրասենյակ մտնելուն պես նա հանկարծ կանգ է առնում, մեկ ուզում է ճչալ և ետ փախչել, սակայն հետաքրքրոթյունը այնքան մեծ է լինում, որ կանգնում է տեղը՝ աչքերը չորս արած։ Պարոնը մոտ 30-35 տարեկան, բարձրահասակ երիտասարդ էր, մաշված արևավառ դեմքով, մեկ ոտքով։ Արա՜մ, շշնջում է կինը կես սարսափով։ Արամը պատասխանում է, որ ինքն է։ Պարզվում է, որ Արամը Ֆլորայի առաջին սերն էր։ Ֆլորան արդարանում է, որ ինքը մեղավոր չէ։ Ասում է, որ նա կարող է հարցնել մորը, քրոջը, նրանք էլ կվկայեն այն մասին, որ Ֆլորան միշտ սպասել և համբերել է։ Արամը պատախանում է, որ ինքը ամեն բան արդեն հարցրել է։ Ֆլորան շարունակում է, որ Արամի անունը գրված է եղել ահետ կորածների շարքում։ Դրանից հետո մոտ չորս տարի ոչ մի լուր չեն ունեցել նրանից։ Արամը պատասխանում է, որ ինքը գերի ընկած է եղել։ Արամը հանկարծ լռում է և ականջները սրում դեպ հարևան սենյակը։ Այնտեղից լսվում է մանկան ձայն։ Ֆլորան Արամին ասում է, որ դա իր որդին է՝ Սուրիկը։ Արամը քար է կտրում զարմանքից։ Նայում էր որդուն, ըստ երևույթին չէր ուզում հավատալ, որ երեք տարեկան փոքրիկին, որին թողել էր մոր խնամքին, կարող էր այդքան հասակ առած լինել։ Մայրը բռնում է Սուրիկի ձեռքը, մոտեցնում Արամին և ասում, որ այդ պարոնը իր հայրիկն է, որը գնացել էր պատերազմ և չէր վերադարձել։ Արամը նստած էր ծնկան վրա և նույն րոպեին հարևան սենյակից լսվում է փոքրիկ երեխայի լացի ձայն և ապա տղամարդու ինքնավստահ և ինքնագոհ մի ձայն։ Սուրենը բացականչում է, որ հայրիկն է։ Մորն ասում է, որ իրեն տա վկայականը, որպեսզի ցույց տա հորը։ Երիտասարդ կինը Արամին հասկացնում է, որ նրա գնալու ժամանակն է։ Արամը դուրս է գալիս։ Հետևյալ օրը՝ կամրջի վրա, որի տակ հորդացած գետը կատաղի հորձանքով առաջ էր քշում իր գիրկն առած գարնանային ջրերը, մարդիկ գտնում են մի շինել և մի նեցուկ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆլորա
  • Արամ
  • Սուրեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Երևան ԵՊՀ. էջ 332.