Անհատական (ընտանեկան) ձեռնարկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անհատական(ընտանեկան) ձեռնարկություն, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունն է, որը պատկանում է մեկ ֆիզիկական անձի` անձնական սեփականության իրավունքով։ Անհատական ձեռնարկությունը գործում է սեփականատիրոջ անձնական աշխատանքի հիման վրա։ Անհատը, հարկերը լրիվ վճարելուց հետո, միանձնյա տնօրինում է ստացված ամբողջ եկամուտը։ Ընտանեկան է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է ընտանիքի անդամներին` համատեղ սեփականության իրավունքով։ Ընտանեկան ձեռնարկությունը, որպես կանոն, գործում է ընտանիքի անդամների աշխատանքի հիման վրա։ Այն կարող է գործել նաև՝ վարձու աշխատողներ ընդգրկելով։ Անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերը լիակատար գույքային պատասխանատվություն է կրում ձեռնարկության ստանձնած պարտավորությունների համար, ընդ որում՝ այդ պատասխանատվությունը ոչնչով սահմանափակված չէ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք։ ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17, Երևան
  • Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003 թ
  • Տիգրան Էվինյան, Ձեռնարկության Էկոնոմիկա, 2007 թ