Անիվ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիվ
Տեսակհանդես
Լեզուռուսերեն
Հիմնադրվել է2005
ԵրկիրԲելառուս Բելառուս
Հրատարակման վայրՄինսկ
Հրատարակության պատմություն2005-ցայսօր
Կայքaniv.ru

Անիվ, մշակութային, պատմական, հասարակա-քաղաքական հանդես։ Լույս է տեսնում 2005 թվականից Մինսկում՝ ռուսերեն։ Խմբագիրներ՝ Արմեն Խեչոյան, Կարեն Աղեկյան[1]։

Անդրադառնում է հայ գրական-մշակութային, հասարակա-քաղաքական կարևոր իրադարձություններին, պատմական անցյալին, ականավոր դեմքերին, ճարտարապետական հուշարձաններին։ «Մենք» խորագրով ներկայացնում է հայ լուսանկարչության պատմությանը նվիրված նյութեր և լուսանկարներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 91, էջեր 91 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։