Անդրոցեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրոցեյ

Անդրոցեյ (հունարեն aner, սեռական հոլով ՝ andros – տղամարդ և oikia – կացարան), առէջների ամբողջությունը ծաղկի մեջ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքը տարաբնույթ է, որը պայմանավորված է փոշոտման տարբեր ձևերին հարմարվածությամբ։ Առարկայի կառուցվածքի հիմնական հատկանիշներն են՝ առէջների, նրանցով ձևավորված շրջանների թիվը, ազատ կամ սերտաճած առէջները (մասնակի՝ բակլազգիների և լրիվ՝ աստղածաղկավորների մոտ), առէջաթելերի երկարությունը ևն։ Առարկան կիրառվում է կարգաբանության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։