Անդրկովկաս և Արարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրկովկաս և Արարատ
անգլ.՝ Transcaucasia and Ararat, being notes of a vacation tour in the autumn of 1876
Անդրկովկաս և Արարատ.JPG
Ենթավերնագիր1876 թ. աշնանը ուղևորության ընթացքում արված նոթեր
ՀեղինակՋեյմս Բրայս
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր526
ՀրատարակիչMacmillan Publishers
Հրատարակման տարեթիվ1896
OCLC683110
Թվային տարբերակarchive.org կայքում

Անդրկովկաս և Արարատ լրիվ Անդրկովկաս և Արարատ. 1876 թ աշնանը ուղևորության ընթացքում արված նոթեր (անգլ.՝ Transcaucasia and Ararat, being notes of a vacation tour in the autumn of 1876), Ջեյմս Վիսկոնտ Բրայսի 1876 թվականին հրատարակած գիրքն է։ Նյութը հարուստ է ազգագրական, ժողովրդագրական և աշխարհագրական տվյալներով, ներազգային հարաբերությունների վերլուծություններով, ամենօրյա կյանքի պատումներով։ Գրքում շատ կարևոր հատված է նվիրված հայերին և Հայկական հարցին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1877 թվականի սեպտեմբերին, նոյեմբերին լույս է տեսել գրքի երկրորդ հրատարակությունը։ Երրորդ անգամ գիրքը վերահրատարակվել է 1878 թվականին, սակայն ամենակարևորը չորրորդ՝ 1896 թվականի հրատարակությունն էր, որտեղ հեղինակը կարևոր լրացումներ է արել։ Գիրքն ի սկզբանե բաղկացած է եղել 11 գլուխներից, իսկ վերջին վերահրատարակության ժամանակ ավելացվել է 12-րդ գլուխը (Հայկական հարցը քսան տարիները։ անգլ.՝ Twenty Years of the Armenian Question (pp. 445-526)), որը նվիրված է հայկական հարցին։

Քաղվածքներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Մուսուլմանները հատուկ ջանքեր էին գործադրում հատկապես հայ հավատացյալներին կրոնափոխ անելու ուղղությամբ։ Նրանք 170 առաքելական և 21 բողոքական հոգևորականների դաժան տանջանքների ենթարկելուց հետո սպանեցին։ Այս ճանապարհով քրիստոնյաների մեծ մասը ոչնչացվել է։ Խարբերդի նախանգի վաթսուն գյուղերից և ոչ մեկում քրիստոնեական եկեղեցի և հոգևորական չեն մնացել։ Քանդված եկեղեցիների ընդհանուր թիվը կազմում է 568, որոնցից 282 վերածվել են մզկիթների։ Aquote2.png


Aquote1.png Այն հայերը, ովքեր իրենց կյանքը փրկելու համար կրոնափոխ էին եղել, ավելի ծանր իրավիճակում էին հայտնվել, քան նրանք, ովքեր գերադասեցին մահը։ Կոտորածներից հետո այդ մարդիկ այդպես էլ չէին կարողանում դարձի գալ քրիստոնեության, քանի որ հետապնդվում և սպանվում էին իրենց իսլամադավան հարևանների կողմից, որոնք աչալուրջ հսկում էին նրանց։ Անգամ Բրիտանական դեսպանության ջանքերը` օգնելու այս խեղճերին, երբեմն անօգուտ են անցնում։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]