Անդրիա-Կորատո գնացքների բախում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրիա-Կորատո գնացքների բախում
Տեսակգնացքի վթար և ճակատային բախում
ՎայրԱնդրիա
ՏեղադրանքBari–Barletta railway line?
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Տարեթիվհուլիսի 12, 2016
Զոհվածներ27 մարդ

Անդրիա-Կորատո գնացքների բախում, ուղևորափոխադրող 2 գնացքների բախում Բարի-Բարլետա մենուղի ճանապարհին՝ Իտալիայի Անդրիա և Կորատո քաղաքների միջև 2016 թվականի հուլիսի 12-ին։ Զոհվեց 27 մարդ[1], 50-ը՝ հոսպիտալացվեց[1][2][3]։

Ուղեգծի հատվածը սպասարկում է Ferrotramviaria երկաթուղային ընկերությունը[2]։

Բախում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բախվող գնացքներն են Stadler FLIRT (ETR-340 և Alstom ELT-200 (Coradia)[2][4]։ Առաջին գնացքը շարժվում էր Անդրիայից հարավ-արևելք, մյուսը՝ ուղևորվել էր Կորատո քաղաքից հյուսիսարևմտյան ուղղությամբ[2]։ Բախման պահին 2 գնացքներն էլ ընթանում էին մեծ արագությամբ[2]։ Գնացքների առջևի՝ ETR-340 և ELT-200 վագոնները դուրս եկան ռելսերից[5]։

Բախումը տեղի ունեցավ գյուղական բնակավայրում՝ ձիթենու պուրակի մոտ[5]։ Եղանակը բախման պահին տաք էր և արևոտ[5]։

Փրկարար գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղետի վայրում կազմավորվեց դաշտային հոսպիտալ[2]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդհատեց իր այցը Միլան և վերադարձավ մայրաքաղաք[2]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Անդրիա-Կորատո գնացքների բախում
Nuvola apps kaboodle.svg YouTube full-color icon (2017).svg Դեպքի վայր

Ներկայումս հետաքննությունը շարունակվում է, աղետի պատճառը պարզվում է։ Ենթադրվում է, որ բախումը տեղի է ունեցել մեքենավարների սխալի կամ էլ երկաթուղու ազդանշանային համակարգի խափանման պատճառով[6]։ Գնացքներից մեկի սև արկղը հանվել է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Italy Apulia train crash probe focuses on alert system
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Italy train crash: 'Twenty killed' near Bari» (անգլերեն)։ BBC։ հուլիսի 12, 2016։ Վերցված է հուլիսի 12, 2016 
  3. «The Latest: Pope's Condolences to Families of Crash Victims» (անգլերեն)։ Նյու Յորք Թայմս։ հուլիսի 12, 2016։ Վերցված է հուլիսի 12, 2016 
  4. «Scontro tra due treni Ferrotramviaria, numerose vittime» (իտալերեն)։ Gazetta dei Trasporti։ 2016-07-12։ Վերցված է 2016-07-12 
  5. 5,0 5,1 5,2 Rosie Scammell (2016-07-13)։ «Trains collide head-on in southern Italy, killing at least 25» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016-07-13 
  6. Chris Summers (հուլիսի 12, 2016)։ «Train crash horror claims at least 20 lives: Head-on smash in Italy is ‘our moment of tears’ says country’s PM» (անգլերեն)։ Daily Mail։ Վերցված է 2016-07-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]