Անդրե Մարկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Մարկոն
Ծնվել էհուլիսի 6, 1948(1948-07-06)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՍենտ Էտիեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[2]
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Դոմինիկ Ռեյմոն
Պարգևներ և մրցանակներ

Անդրե Մարկոն (ֆր.՝ André Marcon, հուլիսի 6, 1948(1948-07-06)[1], Սենտ Էտիեն[4]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրե Մարկոն ծնվել է 1948 թվականի հուլիսի 6-ին Սեն-Էտեն քաղաքում (Լուարա դեպարտամենտ, Ֆրանսիա)։ Նա իր դերասանական կարիերան սկսել է 1960-ական թվականների վերջին թատրոնում, որտեղ մինչ այժմ աշխատում է։ Նա խաղացել է Շեքսպիրի, Մոլիերի, Մարիովոյի, Վալերա Նովարինայի և այլնի պիեսների բեմադրություններում։

Կինոյում Անդրե Մարկոն առաջնելույթ է կատարել 1977 թվականին։ Նա խաղացել է հիմնականում դրվագային և օժանդակ դերեր։ Դերասանական գործունեության ընթացքում նա խաղացել է ավելի քան 70 դերերում կինոյում և հեռուստատեսությունում։ Նա նկարահանվել է այնպիսի ռեժիսորների մոտ, ինչպիսիք են` Քոլին Սերրոն, Միշել Դևիլը, Ժակ Ռիվետը, Իվ Անժելոն, Օլիվյե Ասայասը, Բերտրան Բոնելոն, Գիյլոմ Գալյենը, Բենուա Ժակոն և այլն։

2016 թվականին Մարկոն գլխավոր դեր է մարմնավորել Կասսավե Ջանոլիի «Մարգարիտա» ֆիլմում, որի համար առաջադրվել է 2016 թվականի «Սեզար» կինոմրցանակին ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում[5]։

Հեռուստատեսության համար Անդրե Մարկոն, ի թիվս այլ բաների, մարմնավորել է իրական պատմական գործիչների, մասնավորապես ՝ Հոնոր դե Բալզակին (տ. «Ժորժ Սադ, ազատ կին», 1994 թվական), Լուի Փաստերա (տ. «Պաստեր, մարդը, ով տեսել է», 2011) և Ֆրանսուա Միտերանդ («Սրբավայր», 2015)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1980 ֆ Ճանապարհորդություն միասին Le Voyage en douce մարդ համերգի -ամանակ
2006 ֆ Օգնականը La Tourneuse de pages պարոն Վերկեր
2012 ֆ Առանց կատակի De l'autre côté du périph Շալինի
2013 ֆ Тур де Шанс La grande boucle Դանիել Լաֆրջ
2015 ֆ Մարգարիտա Marguerite Ջորջ Դյումոն
2016 ֆ Ապագան L'Avenir Հայնց
2019 ֆ Սպան և լրտեսը J'accuse Էմիլ Զոլյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-hiver-2018
  4. Marcon, André
  5. «Palmarès 2016 — 41 ème cérémonie des César». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]