Անդրեյ Գուսկով
Անդրեյ Գուսկով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 15, 1961 (62 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ |
Անդրեյ Գուսկով (ռուս.՝ Андре́й Анато́льевич Гусько́в, դեկտեմբերի 15, 1961), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2020 թվականի հունիսի 8)[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է իսպաներենին և անգլերենին։
1983 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
1988 թվականին ավարտել է Դիվանագիտական ակադեմիայի որակավորման բարձրացման ֆակուլտետը։
Աշխատել է տարբեր պաշտոններում նախարարության կենտրոնական համակարգում և արտերկրում։
2003 թվականից մինչև 2005 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
2005-2011 թվականներին Բրազիլիայում եղել է Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
2007 թվականի փետրվարի 7-ին շնորհվել է 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդի կոչում։
2011 թվականի հունիսից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինաամերիկյան դեպարտամենտի փոխտնօրեն։
2015 թվականի հունվարի 19-ից մինչև 2018 թվականի հունիսի 18-ը Պերուի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։
2018 թվականի հունիսի 18-ից Պերուի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4]։
2018 թվականի հոկտեմբերի 8-ից Բագամյան կղզիներում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5]։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտակարգ և լիազոր դեսպան (2020 թվականի հունիսի 8)[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президента Российской Федерации от 08.06.2020 № 376 ∙ Официальное опубликование правовых актов ∙ Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
- ↑ 2,0 2,1 «Указ Президента Российской Федерации от 08.06.2020 № 376 ∙ Официальное опубликование правовых актов ∙ Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 18.06.2018 № 339 «О Гуськове А.А.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 18.06.2018 № 342 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Куба»
- ↑ Указ Президента Российской Федерации от 08.10.2018 № 572 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Содружестве Багамских Островов по совместительству»
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուս դիվանագետներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ