Jump to content

Անդրեյ Բրուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Բրուններ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1814(1814-11-14)
ԾննդավայրՄոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 5, 1894(1894-03-05)[2] (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2]
ԿրթությունThe First Moscow Cadet Corps?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան

Անդրեյ Բրուններ ( ռուս.՝ Бруннер, Андрей Осипович, նոյեմբերի 14, 1814(1814-11-14), Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 5, 1894(1894-03-05)[2], Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2]), ռուս զորապետ, հետևազորի գեներալ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1814 թվականի նոյեմբերի 14-ին։ Երեք տարեկանից դաստիարակվել է Բրյանսկում։

1833 թվականին ավարտել է Մոսկվայի կադետային կորպուսը` փոքր արծաթե մեդալով։ Այդ գիտական հաստատության պատմության մեջ նա երկրորդ անգամ արժանացել է հատուկ պատվի. նրա անունը փորագրվել է մարմարե տախտակի վրա` կորպուսի դահլիճում, որտեղ հրամայված է եղել տեղադրել «լավագույն շրջանավարտների անունները»։

Անդրեյ Բրունները ծառայել է Սանկտ Պետերբուրգում մինչև 1843 թվականը։ Այդ ժամանակ ավարտել է (նույնպես արծաթե մեդալով) Կայսերական զինվորական ակադեմիան (1838 թվականին)[3]։

1843 թվականին շտաբս-կապիտանի պաշտոնով գործուղման է ուղարկվել Կովկաս, որտեղ նրան տրվել գնդապետի կոչում։

1848 թվականից 1854 թվականներին եղել է Բրեստի զորամասի հրամանատար։ 1852 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում, ավելի ուշ նշանակվել է 9-րդ հետևակային դիվիզիայի պետ։

Մասնակցել է Ղրիմի պատերազմին (1853-1856 թվականներին)։ 1857 թվականից 1861 թվականներին ղեկավարել է Սևաստոպոլի համար պայքարի վերջին ճակատամարտում գլխատված 9-րդ հետևակային դիվիզիան, որտեղ նրա ղեկավարության տակ են հայտնվում Բրյանսկի և Սևսկի հետևակային զորամասները։

1865 թվականից 1872 թվականներին Բրունները եղել է 28-րդ հետևակ դիվիզիայի հրամանատարը։

Եղել է Կազակյան ռազմական շրջանակի հրամանատարը 1872 թվականից մինչև 1882 թվականների մայիսը` նախ գեներալ-լեյտենանտի կոչումով, իսկ 1873 թվականի օգոստոսի 30-ից` հետևազորների գեներալ։

Մահացել է 1894 թվականին

  • Պարգևատրվել է Սբ. Գևորգ 4-րդ աստիճանի շքանշանով (համար 9274, 1853 թվականի նոյեմբերի 30-ին)։
  • Ինչպես նաև պարգևատրվել է Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանով և ժապավենակապով (1846 թվականին), Սբ. Ստանիսլավի առաջին աստիճանի և Սբ. Աննայի առաջին աստիճանի շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://books.google.ru/books?id=p_6NAwAAQBAJ&pg=PT835&dq=Бруннер,+Андрей+Осипович&hl=tt&sa=X&ved=0ahUKEwjS0Lb7v43dAhVmmYsKHYbrBKQQ6AEIJDAA#v=onepage&q=%D0%91%D1%80%D1%83%D0%BD%D0%BD%D0%B5%D1%80%2C%20%D0%90%D0%BD%D0%B4%D1%80%D0%B5%D0%B9%20%D0%9E%D1%81%D0%B8%D0%BF%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87&f=false
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.google.ru/search?newwindow=1&hl=tt&biw=1366&bih=656&tbm=bks&ei=PxKEW5K1D-ayrgSG15OgCg&q=Бруннер%2C+Андрей+Осипович+1894&oq=Бруннер%2C+Андрей+Осипович+1894&gs_l=psy-ab.3...43511.44940.0.45351.0.0.0.0.0.0.0.0..0.0....0...1c.1.64.psy-ab..0.0.0....0.aQWPB0VQRrw
  3. «Императорская Николаевская военная академия - Выпускники». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]