Անդրանիկ Մարգարյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Մարգարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Մարգարյան
Ծնվել էօգոստոսի 27, 1967(1967-08-27)
Մահացել էմայիսի 9, 1994(1994-05-09) (26 տարեկան)

Անդրանիկ Վանյայի Մարգարյան (1967 օգոստոսի 27, Բերդաշեն - 1994 մայիսի 9, Կարմիրավան, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի օգոստոսի 27-ին Բերդաշեն գյուղում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։

Զորացրվելուց հետո աշխատել է գյուղում՝ որպես անասնաբույժ։ Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է 1988 թվականից։ Մասնակցել է հայրենի գյուղի ինքնապաշտպանական մարտերին, ինչպես նաև Մարտակերտի, Ֆիզուլիի, Հորադիզի շրջաններում մղված այլ ռազմագործողություններին։

Զոհվել է 1994 թվականի մայիսի 9-ին Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղում։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Հանգչում է Բերդաշենի գերեզմանատանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.