Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ծանրամարտիկի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Անդրանիկ Կարապետյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Համլետի Կարապետյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 15, 1995 (28 տարեկան)
Ծննդավայր՝Հայաստան Հայաստան, Գեղակերտ
167 սանտիմետր
Քաշ՝77 կգ

Անդրանիկ Համլետի Կարապետյան (դեկտեմբերի 15, 1995(1995-12-15), Վաղարշապատ, Արմավիրի մարզ, Հայաստան), հայ ծանրամարտիկ։ Հայաստանի, Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն մեծահասակների առաջնությունների չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Կարապետյանը ծնվել է Գեղակերտ գյուղում 1995 թվականի դեկտեմբերի 15-ին։ Հայ ծանրորդ, ով Սևան մարզական միության սան է։ Մարզական միջազգային կարիերան սկսել է 2011 թվականին՝ պատանեկական աշխարհի առաջնությանում, տղամարդկանց 62 կգ քաշային կարգում և գրավել է 3-րդ հորիզոնականը (120+135)[1] նույն թվականին մասնակցել է Եվրոպայի պատանեկական առաջնությանը՝ նորից գրավելով 3-հորիզոնական, սակայն արդեն 69 քաշային կարգում (130+153)[2]։ 2012 թվականին հաջորդաբար մասնակցելով նույն մրցումներին[3]՝ տղամարդկանց 77 կգ քաշային կարգում գրավեց 1-ին հորիզոնականը[4]։ 2013 թվականի դառնալով չափահաս՝ մասնակցում է Մեծահասակների Եվրոպայի[5] և Երիտասարդների աշխարհի[6] առաջնություններին, սակայն ոչինչ չի ստացվում․ երկու մրցաշարում էլ զրո է ստանում։ Մեկ տարի դադարից հետո՝ 2015 թվականին, մասնակցում է Մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, զբաղեցնում 3-րդ հորիզոնականը (164+186)[7], այնուհետև մասնակցում է Երիտասարդների աշխարհի առաջնությանը, գրավում է 1-ին պատվավոր հորիզոնականը[8]։ 2015 թվականի վերջին միջազգային մրցումներում՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությանը, գրավեց 4-րդ հորիզոնականը (167+196)[9]։ Սակայն Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ էր գրանցել 2016 թվականի գարնանային ստուգումների ժամանակ, և դրանց մեջ կար նաև 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կվանգ Սոնգը, ում որակազրկման պատճառով Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ արդյունքով արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի[10]։ 2016 թվականին մասնակցում է Եվրոպայի առաջնությանը և դառնում միանձնյա չեմպիոն (170+197)[11]: Հայ ծանրորդը, մասնակցելով 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին, պոկում վարժությունում նախ գլխավերևում պահում է 170 կգ, հետո՝ 174 կգ կշռող ծանրաձողը, սակայն չի բարձրացնում 176 կգ կշռող ծանրաձողը։ Նույն վարժությունում Օլիմպիական խաղերի ռեկորդ է սահմանում Չինաստանի ներկայացուցիչ Խիաուջունը՝ 177 կգ։

Հրում վարժությունում Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ չի բարձրացնում 195 կգ և երկրորդ մոտեցման ժամանակ Կարապետյանը ծանրաձողը բարձրացնելիս, վնասվածք է ստանում և հրաժարվում հետագա պայքարից[12]։ 2017 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Անդրանիկը մասնակցում է 85 կգ քաշային կարգում՝ հանդես գալով «B» խմբում, գրավում է 12֊րդ հորզոնականը (160+165)[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2011 IWF YOUTH WORLD CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  2. «EUROPEAN YOUTH CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  3. «2012 IWF YOUTH WORLD CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  4. «EUROPEAN YOUTH CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  5. «EUROPEAN CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  6. «2013 IWF JUNIOR WORLD CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  7. «EUROPEAN CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  8. «2015 IWF JUNIOR WORLD CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  9. «2015 IWF WORLD CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  10. «Results by Events | International Weightlifting Federation». www.iwf.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  11. «2016 EUROPEAN CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  12. «XXXI OLYMPIC GAMES». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  13. «EUROPEAN CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.