Jump to content

Անգլո-աֆղանական պատերազմներ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգլո-աֆղանական պատերազմներ, Անգլիայի նվաճողական պատերազմներն Աֆղանստանի դեմ։

Առաջին պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պատերազմը (1838-1842) անգլո-աֆղանական 383 ավարտվել է Աֆղանստան ներխուժած անգլիական զորքերի արտաքսումով։

Երկրորդ պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ պատերազմի (1878-1880) հետևանքով Աֆղանստանի էմիր Աբդոաուհմանը ճանաչել է անգլիական վերահսկողությունր իր երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ և համաձայնել է տարածքային զիջումների, պահպանելով, սակայն, ներքին գործերի տնօրինման իրավունքը։

Երրորդ պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ պատերազմը (1919 թվականի մայիսի 3-հունիսի 3) ավարտվել է Ռավալպինդիում՝ 1919 թվականի օգոստոսին ստորագրված անգլո-աֆղանական հաշտության նախնական պայմանագրով, որով պահպանվել է Աֆղանստանի տարածքային ստատուս քվոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 382