Անգլիական անուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ում մանկական անունների պատմական տարածվածությունը։ Ներկայացված են անուններ, որոնք երբևէ զբաղեցրել են թոփ հնգյակը, իսկ թափատառով նշված են երբևէ առաջին հորիզոնական զբաղեցրածները

Անգլախոս երկրներում երեխան ծնվելուց ավանդաբար ստանում է երկու անուն՝ անձնանուն (անգլ.՝ personal name, first name) և միջին անուն (անգլ.՝ middle name)։ Ավելի կարևոր և էական դեր ունի հենց առաջինը՝ անձնանունը։ «Անձնանուն» տերմինի տակ հասկացվում է նախ և առաջ «սուբյեկտի անհատական անվանումը» (Ա․ Վ․ Սուպերանսկայա), որը ծնվելուց օրվանից պաշտոնապես դրոշմվում է նրան։

Օգտագործման հերթականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենում անունների հերթականությունը խստորեն ֆիքսված է և հիմնականում ազգանունը հաջորդում է անվանմանը։ Մեկ այլ տեսանկյունից, այբբենական ցուցակներում (օրինակ թղթե Բրիտանիկա հանրագիտարանոմ կամ հեռախոսային տեղեկատուներում), ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում երբեմն օգտագործվում է հակառակ դասավորվածությունը։

Անձնանուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ անձնանուններ դժվարությամբ են տարբերվում հասարակ լեքսիկոնից և մականուններից (Brun = ա) անուն, բ) մականուն, в) ածական)։ Այստեղ կարելի է առանձնացնել պարզ (Daene, Wolf, Beald) և ածանցավոր (Ethelberg, Leofwin, Wigfrith, Frithuwulf) անուններ։ Ածանցավոր անուններում հիմնականում տարբերվում են ընդհանուր-գերմանական -ing վերջածանցը, որը նախ և առաջ օգտոգործվում է որպես անտրոպանիմիկություն, ինչը նշանակում է, որ կրողը համարվում է այն մարդու ժառանգը, ով ունի պարզ անունը․ Bruning (Բրունի որդի)։

Միջին անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին անունն (անգլ.՝ middle name) անուն է, որը սովորաբար գտնվում է անձնանվան և ազգանվան մեջտեղում։

Ազգանուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական ազգանունները տարածվածություն ձեռք բերեցին 1250-ից 1450 թվականներն ընկած ժամանակներում։ Անգլիական ազգանունների էթնիկական և լեզվական արմատների սպեկտրը արտացոլում է Անգլիայի պատմությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бондалетов В. Д. Русская ономастика. — М.,1983
  • Зайцева К. Б. Английская антропонимия и её стилистическое использование: АКД. Одесса, 1979.
  • Суперанская А. В. Структура имени собственного. — М.,1983
  • Щетинин Л. М. Слова. Имена. Вещи. — Ростов-на-Дону, РГУ.-1966
  • Рыбакин А. И. Словарь английских личных имен. — М.,2000

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]