Անարխիստների կղզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անարխիստների կղզին
«Անարխիստների կղզին» գրքի շապիկը (2017)
ՀեղինակԵրվանդ Վարդանյան
Ժանրէսսե, պատմվածք, պիես
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր124 էջ
ԽմբագիրԱշոտ Գաբրիելյան
ՆկարազարդողՌոբերտ Սարգսյան
Կազմի հեղինակԴավիթ Հակոբյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակիչ«Մագաղաթ» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2017
ԳՄՍՀ978-9939-9165-3-8
ՀՏԴ821.19-8
ԳՄԴ84(5Հ)-4
Պարգև(ներ)Պողոսյան մրցանակ[1]։

«Անարխիստների կղզին», 2017 թվականին «Մագաղաթ» հրատարակչության հրատարակած Երվանդ Վարդանյանի պատմվածքների, էսսեների և պիեսների ժողովածուն։ 124 էջ։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան, նկարիչ՝ Ռոբերտ Սարգսյան, գեղարվեստական խմբագիր՝ Դավիթ Հակոբյան, սրբագրիչ՝ Անահիտ Գևորգյան։

Ժողովածուն 2018 թվականին արժանացել է Պողոսյան մրցանակի։

Գրքի բնաբանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ պետք է ասել ճշմարտությունը, անել որևէ հայտարարություն, լեզուն անօգուտ է. նա գրողին թույլատրում է մերձեցում՝ միշտ ներծծված հուսահատությամբ, այդ պատճառով երկիմաստ մերձեցում՝ զրույցի առարկային. խոսքն ընդունակ է ծնել միայն սարսափելիորեն խեղված իրականության կեղծ պատկերը. ինչքան էլ որ գրողը ջանա, բառերն ամեն ինչ ծածկում են ու ամեն ինչ խեղաթյուրում և մաքուր ճշմարտությունը թղթի վրա դարձնում են սուտ։ Թոմաս Բերնհարդ

Գրքի հանձնարարականը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անարխիստների կղզին» ժողովածուն բերում է ժամանակի յուրօրինակ ընկալում։ Այն պատմական փաստերի խորիքից ամբողջացնում է աննկատելի՛ էականը՝ այսօրվա մարդու մտածողության համեմատականում ու ընթերցողին մատուցում իրականությանը մի նոր անկյունից նայելու հնարավորություն։

Ժողովածուում ներառված պատմվածքներն ու Էսսեները կապված են իրար ժամանակակից մարդու ու նրա գիտակցության հետազոտման ընդհանուր միտումով։

Մարդկային գաղափարների ճգնաժամի ու անորոշության զգացումն այօրվա աշխարհում խտանում են ներկայացված տեքստերի մեջ ու նորովի միֆականացվում։

Ժողովածուում ներկայացված պիեսները գրականությունն ու թատրոնը հաշտեցնելու փորձեր են։

Գրքի բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փախուստ ցամաքից
  • Անարխիստների կղզին
  • Ուղեգրություն
  • Պետերբուրգից մինչև Մեծ Նովգորոդ կամ իրականության երկու մոտեցումներ
  • Դոն Կիխոտն ու իր լեմուրը
  • Ջարդված արկղ կամ Կանտն առանց մետաֆիզիկայի
  • HOMO URBANUS
  • Հանդիսատեսի հիշողություններն անհետացած ֆիլմի մասին
  • Ռեքվիեմ Խարմսի համար
  • Անակնկալ Բեքեթի համար
  • Դիոկղետիանոսն ու կասկածը
  • Կարճ պատմություն կնատյացության մասին
  • Պիեսներ
  • Հանգրվան՝ գանձերի որոնման համար (Աշոտ Գաբրիելյան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]