Jump to content

Անասնապահական ֆերմայի լուսավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անասնապահական ֆերմայի լուսավորություն, անասնապահական շինություններում սահմանված լուսավորվածության ապահովումը։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականացվում է պատուհաններով (բնական լուսավորություն) և լապտերներով (առաստաղային լուսավորություն)։ Շինություններում բավարար լուսավորություն ստեղծվում է որոշակի լուսային գործակցի (պատուհանների գումարային մակերեսի հարաբերությունը հատակի մակերեսին) ապահովման դեպքում՝ խեկների շինություններում՝ 1։ 10–1։ 15, ոչխարների՝ 1։ 20, մերունների՝ 1։ 10, բտվող խոզերի՝ 1։ 15–1։ 20, գյուղատնտեսության թռչուններին՝ 1։ 8–1։ 10։ Ամբողջ շինության կամ առանձին աշխատատեղերի արհեստական լուսավորության համար օգտագործվում են էլեկտրական լուսատուներ։ Երկշարք պահվածքի կովանոցներում լուսատուները տեղադրում են մսուրների երկայն առանցքից 0,5–1 մ հեռավորությամբ՝ գոմաղբի անցամասի ուղղությամբ։ Կթի տեղամասերով չկապվող պահվածքի կովանոցներում և մատղաշ կենդանիների շինություններում կիրառում են ընդհանուր և տեղային լուսավորության։ Անասնապահական շինություններում նվազագույն լուսավորությունը 15–50 լյուքս է։ Օրվա ընթացքում լուսավորության ժամանակաշրջանի տևողությունը 6 ամսական վառեկների համար 13 ժ է, ածաններինը՝ 14–15 ժ, բադերինը, սագերինը, հնդկահավերինը՝ 14 ժ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։