Անախորժություններ պատահում են
Անախորժություններ պատահում են անգլ.՝ Accidents Happen | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | կինոկատակերգություն[1][2], պատմություն հասունացման մասին և դրամա |
Թվական | 2009 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Andrew Lancaster?[1][3] |
Պրոդյուսեր | Էնթոնի Անդերսոն |
Սցենարի հեղինակ | Brian Carbee? |
Դերակատարներ | Ջինա Դեյվիս[3], Ջոել Թոբեք[3], Մորգան Գրիֆին[3], Այվի Լաթիմեր[3] և Sebastian Gregory?[3] |
Նկարահանման վայր | Սիդնեյ |
Տևողություն | 89 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Անախորժություններ պատահում են» (անգլ.՝ Accidents Happen), 2009 թվականի անգլո-ավստրալիական կատակերգական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Էնդրյու Լանկաստերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2008 թվականին[4]։ 2009 թվականի ապրիլի 23-ին ֆիլմը ցուցադրվել է Տրայբեկի կինոփառատոնում[5], իսկ հունիսին Սիդնեյի միջազգային կինոփառատոնում[6]։ Ավելի ուշ՝ հոկտեմբերին, այն ցուցադրվել է Ֆիլադելֆիայի կինոփառատոնում[7], Cinéma des Antipodes փառատոնում և Սիտժեսի կինոփառատոնում[8]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանեկան սարսափելի ողբերգությունից հետո 15-ամյա Բիլլի Քոնուեյը դարձել է իսկական կապող օղակ իր սարկաստիկ մոր, խորթացած եղբոր և ստոիկ հոր միջև։ Բիլլին անհանգստացած է այս իրավիճակի պատճառով, և երբ նա սկսում է գործել, ամեն ինչ փոխվում է նրա և իր ընտանիքի համար։ Անախորժությունները տեղի են ունենում ավելի հաճախ, քան կարող էին լինել՝ ամեն քայլափոխի ուղեկցելով նրան և իր շրջապատին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջինա Դեյվիս - Գլորիա Քոնուեյ[4]
- Հարիսոն Գիլբերտսոն - Բիլլի Քոնուեյ
- Հարի Քուք - Լարի Քոնուեյ
- Ջոել Տոբեկ - Ռեյ Քոնուեյ
- Այվի Լաթիմեր - Լինդա Քոնուեյ
- Սեբաստիան Գրեգորի - Դուգ Փոստ[4]
- Սառա Վուդս - Դոտի Փոստ[4]
- Էրիկ Թոմսոն - Բոբ[4]
- Ռեբեկա Մասսի - Լուիզա
- Մորգան Գրիֆին - Կատրինա Փոստ[9]
- Թրոյ Փլենեթ - Թանի Փոստ
- Վիվա Բյանկա - Բեքի
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է խառը արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 60% վարկանիշ՝ հիմնված 10 գրախոսությունների վրա, 10-ից 5,5 միջին գնահատականով[10]։ Variety-ից Ռասել Էդվարդսը գրել է. «Ջոն Իրվինգի ոճով անհաջողությունները և տանջված հեգնանքը ի վիճակի չեն պահպանել դրամատիզմը կամ հետևողականությունը»[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1119123/
- ↑ http://www.metacritic.com/movie/accidents-happen
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.ofdb.de/film/169971,Accidents-Happen
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Quintet finds ‘Accidents Happen’»։ Variety (անգլերեն)։ 2008-06-12։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-08-ին։ Վերցված է 2017-11-30
- ↑ Steven Zeitchik (2009-03-09)։ «Tribeca announces competition lineup»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-11-ին։ Վերցված է 2017-12-01
- ↑ May 15, 2009 (Greg Truman)։ «Brand Down Under - Sydney Film Festival 2009» (անգլերեն)։ The Sydney Morning Herald։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-25-ին։ Վերցված է 2017-11-30
- ↑ Sarah Cooper (2009-09-30)։ «Branchage Jersey Film Festival unveils line-up»։ Screen (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2017-11-30
- ↑ Mayorga Emilio (2009-10-12)։ «‘Moon’ eclipses rivals at Sitges»։ Variety (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-16-ին։ Վերցված է 2017-11-30
- ↑ Young Matt (2009-09-14)։ «Not too big for her boots»։ The Daily Telegraph (Australia)։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-17-ին։ Վերցված է 2017-12-01
- ↑ «Accidents Happen» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-02-ին։ Վերցված է 2017-11-30
- ↑ Edwards Russell (2010-04-28)։ «Accidents Happen»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-31-ին։ Վերցված է 2022-05-31