Այծեմնիկ (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Այծեմնիկից)
Այծեմնիկ
Այծեմնիկ
Տեսակիգական անձնանուն
Նշանակությունայծյամ
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԱյծիկ
Կապված հոդվածներ«Այծեմնիկ» սկսվող էջեր

Այծեմնիկ, հայկական իգական անուն։ Գործածվել է որպես անուն 12-րդ դարից, Անի քաղաքում։ Այժմ գործածվում է անվան Այծեմնիկ տարբերակը, որի փաղաքշականն է Այծիկ[2]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս արիասիրտ հայ կնոջ՝ Այծեմնիկի անունը կապուած է 1126 թուականին Անի քաղաքի պաշտպանութեան համար մղուած հերոսական կռիւներուն։ Այս շրջանին Փատլուն ամիրան մեծ զօրքով եկաւ եւ պաշարման ենթարկեց Անին, որուն հայ բնակչութիւնը ոտքի ելաւ իր սիրելի քաղաքը պաշտպանելու համար։ Ըստ Սամուէլ Անեցի պատմիչին տեւած է ամբողջ տարի մը եւ մահ ու աւեր սփռած՝ ամբողջ Շիրակ գաւառին մէջ։ Մայրաքաղաքի բնակչութիւնը եւս ահաւոր սովի մատնուած է։ Սամուէլ Անեցի պատմիչին վկայութեամբ այդ կռիւներուն մէջ աչքի զարկած է հայուհի մը «Այծեամ անուն» որ արիասիրտ կանգնած պարիսպին վրայ կը պատերազմէր։ Ի վերջոյ երկարատեւ պատերազմը մեծ աւեր կը գործէ թէ Անի քաղաքի բնակչութեան եւ թէ շրջակայքի անպաշտպան ժողովուրդին։ Անիի պաշտպանութեան համար մղուած կռիւներու ընթացքին հերոսուհիի մահով զոհուած է Այծեմնիկը։

Նաև Աստվածաշունչ մատյանի, Նոր կտակարանի Գործք Առաքելոց գրքի 9րդ գլխի 36-40 համարներում պատմվում է Ահծեմնիկ անունով Քրիստոս Հիսուսին փրկչին հավատքով հետևող մի բարեգործ կնոջ մասին։ Մեջբերում գրքի հատվածից` Գրծ. 9:36-43: "Հոպպեում Տաբիթա (որ «Այծեմնիկ» է թարգմանվում) անունով մի կին կար, որ աշակերտ էր. նա բազում բարի գործեր ու ողորմություններ էր արել։ Պատահեց, որ այդ օրերին նա հիվանդացավ ու մեռավ. նրան լվացին և վերնատանը դրեցին։ Քանի որ Լյուդդան Հոպպեին մոտ էր, ապա երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, նրա մոտ երկու մարդ ուղարկեցին՝ խնդրելով. «Մի՛ հապաղիր մեզ մոտ գալ»։ Պետրոսը ելավ ու նրանց հետ գնաց։ Երբ եկավ, նրան վերնատուն բարձրացրին։ Բոլոր այրիները նրա շուրջը հավաքվեցին. լալիս էին և ցույց տալիս այն շապիկներն ու զգեստները, որ Այծեմնիկն էր պատրաստում, երբ դեռ իրենց հետ էր։ Պետրոսը բոլորին դուրս հանեց, ծնկի իջավ, աղոթեց և դեպի աճյունը դառնալով՝ ասաց. «Տաբի՛թա, վե՛ր կաց»։ Նա աչքերը բացեց և Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։ Պետրոսը ձեռքը նրան մեկնեց, ոտքի կանգնեցրեց, ապա կանչեց սրբերին ու այրիներին և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։ Ամբողջ Հոպպեում դա հայտնի դարձավ, և շատերը հավատացին Տիրոջը։ Նա բավականաչափ օրեր մնաց Հոպպեում՝ ոմն կաշեգործ Սիմոնի մոտ։"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 142 — 634 էջ։