Աիլուրոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Այլուրոֆոբիաից)

Աիլուրոֆոբիա (անգլ.՝ ailurophobia հին հունարեն՝ շαἴλουρος- կատու + վախ, հոմանիշ՝ գալեոֆոբիա, գատոֆոբիա γαλέη կամ γαλῆ - մանր գիշատիչ բառից), վախ կատուներից[1]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես բոլոր վախերը և ֆոբիաները, աիլուրոֆոբիան կարող է դրսևորվել անգիտակից ձևով, որպես պաշտպանական ռեակցիա։ Այս ֆոբիան կարող են ձեռք բերել իրական կյանքում կատուների հետ կապված ինչ-որ բանից ունեցած վախի կամ էմոցիոնալ վնասվածքների պատճառով։ աիլուրոֆոբիան կարող է նաև դրդվել այն մարդկանց կողմից, ովքեր վնասվածք են ստացել։ Քանի դեռ բացասական ազդեցությունը ենթագիտակցության վրա շատ մեծ է, կատուներ տեսնելուց բացասական էմոցիաները մեխանիկորեն գործում են, ինչպես «վտանգի» մասին հիշեցումներ։

Ֆոբիան տարբեր ձևերով է դրսևորվում։ Որոշ մարդիկ կատուներից միշտ են վախենում, իսկ մյուսները վախենում են միայն այն ժամանակ, երբ կատվի կողմից ուղղակիորեն վտանգ են զգում։ Վախ կարող են առաջացնել կատվի մլավոցը, իսկական կենդանի կատվի տեսքը, մութ սենյակում կատվի հանդիպելու միտքը, կատուները նկարներում և հեռուստատեսությունում, խաղալիք կատուները, ինչպես նաև վախը կատվի մորթուց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]