Jump to content

Ամուրրու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
 
Ամուրրու

Ամուրրու - հնագույն պետություն ներկայիս Լիբանանի հյուսիսիում և ժամանակակից Սիրիայի արևմուտքում, որը գոյություն ուներ մ․ թ․ ա․ 15 - 18-րդ դարի կեսին մի տարածքում, որը ձգվում էր Բիբլոսից Ուգարիտ և հասնում էր Միտաննիի թագավորություն[1][2][3]։

Ենթադրվում է, որ այդ պետության հիմնադիրը եղել է Աբդի-Ասիրտան, որը ծնունդով կիսամոհրական-կիսահուրիական ընտանիքից էր։ Նա կարողացել է հավաքել և ղեկավարել տեղական հաբիրուներով։ Ենթադրվում է, որ նրանց օգնությամբ, նա կարողացել է ստեղծել մի փոքրիկ պետություն Սիրիայի լեռներում։ Հաբիրուների ծագումը դեռ չի որոշվել, բայց անունը չի սահմանում մեկ ազգի կամ ցեղի։ Նրանց թվում մտել են ինչպես տեղական բնակչությունը Սիրիայի և Պաղեստինի, այնպես էլ բազմատոհմ ու բազմալեզու համայնքները, ովքեր չէին ուզում ենթարկվել եգիպտական թագավորությանը և հեռացել էին լեռներ։ Այդ անվան տակ նաև անվանել են այն մարդկանց, ովքեր տարաձայնություններ ունեին Եգիպտոսի հետ և ենթակա էին նրա թշնամիներին։ Ամուրրու թագավորությունը եղել է անկախ, բայց, որպես կանոն, եղել է Հին Եգիպտոսի կամ Խեթական պետության «պաշտպանության» ներքո։ Մ․ թ․ ա․ XIII դ․ 50-ականներին ներխուժեցին տարբեր «ծովի ժողովուրդների» կողմից, և շուտով դադարեց գոյություն ունենալ Ամուրրուն։ Առևտրում այլ պետությունների հետ Ամուրրուն հայտնի էր որպես փայտի, գինու և համեմունքների արտահանող։

Հայտնի կառավարիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աբդի-Աշիրտա (Մոտ մ․ թ․ ա․1380 թ.)
  • Ազիրու (Մ․ թ․ ա․ 1340–1315 թթ.)
  • Արի-Տեսուպպ (Մ․ թ․ ա․ 1315–1313 թթ.)
  • Դուպպի-Տեսուպպ (Մ․ թ․ ա․ 1313–1280 թթ.)
  • Բենտեսինա (Մ․ թ․ ա․ 1280–1275 թթ.)
  • Սապիլի (Մ․ թ․ ա․ 1275–1260 թթ.)
  • Բենտեսինա (Մ․ թ․ ա․ 1260–1230 թթ.)
  • Սաուսգամուվա (Մ․ թ․ ա․ 1230–1210 թթ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Izre'el, Sh. (1991). Amurru Akkadian: A Linguistic Study. With an Appendix on the History of Amurru by Itamar Singer. Atlanta, Georgia: Scholars Press.
  2. Singer, I. (1991). «The "Land of Amurru" and the "Lands of Amurru" in the Šaušgamuwa Treaty». Iraq. 53: 69–74. doi:10.2307/4200336.
  3. Benz, B. (2016). The Land Before the Kingdom of Israel: A History of the Southern Levant and the People who Populated It. Winona Lake, Indiana: Eisenbrauns. էջեր 141–179.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուրրու» հոդվածին։