Ամենայն Հայոց 131-րդ Կաթողիկոսի ընտրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամենայն Հայոց 131-րդ Կաթողիկոսի ընտրությունները տեղի ունեցան 1995 թվականի ապրիլի 3-ից մինչև 5-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Այն Հայաստանի անկախացումից հետո առաջին կաթողիկոսական ընտրությունն էր։ Արդյունքում կաթողիկոս ընտրվեց 1977 թվականի մարտի 2-ից Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից Կաթողիկոս, իսկ 1983 թվականից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս՝ Գարեգին Բ-ն որպես Գարեգին Ա։ Մինչ այդ ամենայն հայոց հայրապետը Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Բուխարեստցին էր, ով մահացել էր 1994 թվականի օգոսոտոսի 18-ին։ Գարեգին Ա-ն ձեռնադրվեց նույն տարվա ապրիլի 9-ին[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցան Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսի ընտրությունները, որի արդյունքում Վեհափառ հայրապետ է ընտրվում Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Պալճյանը որպես Վազգեն Ա։ Վազգեն Ա Բուխարեստցին վախճանվում է 1994 թվականի օգոսոտոսի 18-ին։

1995 թվականի ապրիլի 3-5-ը գումարվել է հերթական Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովը։ Ժողովին գրանցվել էին 398 պատգամավոր։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գահի թեկնածուները եղել են 8 եկեղեցական։ Ըստ Կաթողիկոսական ընտրության հաստատված կանոնի՝ երկրորդ քվեարկության համար ընտրվել են առավելագույն քվե ստացած առաջին երեք թեկանծուները։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեկնածու Առաջին փուլ Երկրորդ փուլ
Ձայներ Ձայներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո 111 186
Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան 123 145
Տեր Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյան 61 61
Տեր Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան 42
Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյան 37
Տեր Զավեն արքեպիսկոպոս Չինչինյան 9
Տեր Արիս եպիսկոպոս Շիրվանյան 3
Տեր Կյուրեղ եպիսկոպոս Գաբիկյան 2

Համաձայն կանոնակարգի՝ հետագա ընտրությունը պետք է ընթանար Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի և Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի միջև։ Սակայն Գարեգին Սրբազանը, ցու­ցաբերելով որդիական ակնածանք Տ. Տ. Գարեգին Կաթողիկոսի անձի հանդեպ՝ հանում է իր թեկնածությունը, այդպիսով 131-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրվում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ որպես Գարեգին Ա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոս (կյանքը և գործունեությունը). Էջմիածին, Հայաստան: Դիվան Մայր Աթոռ Սբ.. Էջմիածնի. 1999. p. 13. {{cite book}}: External link in |title= (help)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]