Ամեբեական կոմպոզիցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ամեբեական կոմպոզիցիա (հունարեն՝ amoibaios - «փոփոխակի, հերթագայող»), անաֆորի ընդլայնման հիմքի վրա գեղարվեստական կոմպոզիցիա, ուր պոետական երկի ամբողջ ընթացքում բնության երևույթների և հոգու վիճակների զուգահեռումով, հարց ու պատասխանի ձևով (հարցը կարող է մի տող լինել, պատասխանը՝ մի քանի) հերթագայվում են հատվածներ (անդամներ, տողեր, տներ, հանգերԲանահյուսության մեջ հարց ու պատասխանի հերթագայությամբ երգում են երկու երգիչները կամ երգչախումբը։ Ամեբեական կոմպոզիցիայի նմուշներ են Վ. Բրյուսովի «Քարագործը», Դ. Վարուժանի «Անհավատը», Հովհ. Թումանյանի «Լուսաբացին» բանաստեղծությունները[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Веселовский А., Собр. сочин., т. I, СПБ., 1913 (ст. по ист. поэт.) (ռուս.)
  • Жирмунский В., Композиция лирических стихотворений, 1921. (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան (2009)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Վան Արյան»։ էջ էջ 14