Ամասիայի հայրենակցական միություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ամասիայի հայրենակցական միություններ, առաջինը՝ «Ամասիացիներու Բարեսիրաց միություն» անվամբ կազմակերպվել է 1919 թվականի հունվարի 1-ին, Նյու Յորքում, Արմենակ Մանիսաճյանի նախաձեռնությամբ։ Ունեցել է 36 անդամ։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակն էր՝ օգնել հիվանդ և կարիքավոր հայրենակիցներին։ Միաժամանակ համանըման միություններ են ստեղծվել Բոստոնում և նրա Սթոնհեմ արվարձանում։ 1926 թվականին Բարեսիրաց միությունը վերակազմվել է «Ամասիո հայրենակցական միության», որը մասնաճյուղեր ուներ Բոստոնում և Ֆիլադելֆիայում։

1931 թվականից մասնաճյուղերը դադարել են գործել, իսկ Նյու Յորքի «Հայրենակցականը» թեն պահպանել է գոյությունը, սակայն 1935 թվականի հունվարից հետո որևէ խոշոր միջոցառում չի ձեռնարկել։ 1927 թվականին Մարսելում հիմնվել է ֆրանսաբնակ ամասիացիների հայրենակցական միություն։

1936 թվականին ամասիացիների միություն է կազմվել նաև Փարիզում։ 1938 թվականին Փարիզի և Մարսելի միությունները նշել են իրենց հռչակավոր հայրենակից Ամիրդովլաթ Ամասիացու ծննդյան 500-ամյակը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միությունները կազմալուծվել են։ 1953 թվականին վերականգնվել է միայն Մարսելի մասնաճյուղը, որը գործում է ցայսօր։ Ամասիայի հայրենակցական միությունները թե ԱՄՆ–ում և թե Ֆրանսիայում դադարել են կազմակերպված հայրենակցական միություն լինելուց։ 1966 թվականին սփյուռքաբնակ ամասիացիների միջոցներով հրատարակվել է «Հուշամատյան Պոնտական Ամասիո» (հեղինակ Գ. Սիմոնյան) պատմագիրքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png