Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աղվան Գրիգորյան (փետրվարի 11, 1969(1969-02-11), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ծանրամարտիկ։ Ներկայացրել է Հայաստանը 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերում ծանրամարտի տղամարդկանց 99 կգ քաշային կարգում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։ Գրիգորյանը նաև Հայաստանի պատմության մեջ առաջին ամառայինՕլիմպիական խաղերի դրոշակակիրն է եղել[1]։ Ներկայումս նա աշխատում է Ավստրալիայի ծանրամարտի ֆեդերացիայում և մարզում է Ֆենիքս ակումբը Վիկտորիա նահանգում, Ավստրալիա[2]։