Աղջիկը փնտրում է հորը
Աղջիկը փնտրում է հորը ռուս.՝ Девочка ищет отца | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | մանկական ֆիլմ, ռազմական ֆիլմ և դրամա |
| Թվական | մայիսի 19, 1959 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Լև Գոլուբ |
| Սցենարի հեղինակ | Կոնստանտին Գուբարևիչ |
| Դերակատարներ | Աննա Կամենկովա-Պավլովա, Նիկոլայ Բարմին և Վլադիմիր Դորոֆեև |
| Օպերատոր | Օլեգ Ավդեև և Իզրայիլ Պիկման |
| Երաժշտություն | Յուրի Բելզացկի և Վլադիմիր Օլովնիկով |
| Պատմվածքի վայր | Բելառուս |
| Կինոընկերություն | Բելառուսֆիլմ |
| Տևողություն | 86 րոպե |
«Աղջիկը փնտրում է հորը» (ռուս.՝ «Девочка ищет отца»), ռեժիսոր Լև Գոլուբի ֆիլմը, որը նկարահանվել է «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում 1959 թվականին Եվգենի Ռիսսի համանուն պիեսի հիման վրա, որը հետագայում գրողի կողմից վերամշակվել է համանուն վիպակի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է պարտիզանների հրամանատար Պանասի փոքրիկ դստեր մասին, որը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մնում է մենակ գերմանացիների կողմից օկուպացված Բելառուսիայում։ Աղջկան անտառային տնակում թաքցնում է ծեր անտառապահը։ Գերմանացիները փնտրում են Լենային՝ ցանկանալով նրան օգտագործել որպես պատանդ։ Զոհված անտառապահի թոռը՝ Յանկան, վտանգելով իր կյանքը, պարտիզանի աղջկան փրկում է ֆաշիստներից։ Ֆիլմի հիմքում ընկած են գեստապոյից քառամյա աղջկան փրկելու ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Աննա Կամենկովա | Լենա |
| Վոլոդյա Գուսկով | Յանկա, անտառապահի թոռը |
| Նիկոլայ Բարմին | Պանաս, պարտիզանական ջոկատի հրամանատար |
| Վլադիմիր Դորոֆեև | անտառապահ |
| Աննա Եգորովա | Պրասկովյա Իվանովնա |
| Եվգենի Գրիգորև | Կոնստանտին Լվովիչ, բուժակ |
| Կոնստանտին Բարտաշևիչ | Գյունտեր, Զապոլսկա քաղաքի գերմանական պարետ |
| Բորիս Կուդրյավցև | ոստիկանության պետ Բուլայ |
| Եվգենի Պոլոսին | ավագ |
| Իվան Շատիլո | պարտիզանական ջոկատի կոմիսար |
| Գենադի Միչուրին | ՍՍ գնդապետ |
| Վիկտոր Ուրալսկի | պարտիզան Վոլոդյա |
| Նինա Գրեբեշկովա | Անեչկա, Պրասկովյայի թոռնուհին |
| Վ. Բուևիչ | էպիզոդ |
| Ալևտինա Ռումյանցևա | բուժքույր |
| Գ. Վովուլա | էպիզոդ |
| Նիկոլայ Գոլովին | էպիզոդ |
| Տանյա Բեյներովիչ | Նյուշա |
| Յուրա Ալիֆանով | Պետրուս |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մար դել Պլատայի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ Աննա Կամենկովային մանկական լավագույն դերակատարման համար, Արգենտինա, 1960 թվական
- Վիչենցայում անցկացված ընտանիքի մասին ֆիլմերի ІІ միջազգային կինոփառատոնի 2-րդ մրցանակ ֆիլմին, «Ոսկե ձայնապնակ» մրցանակ նկարիչ Յուրի Բուլիչևին, Իտալիա, 1965 թվական։
Նկարահանումների վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է Մոզիր քաղաքում և նրա շրջակայքում 1958 թվականին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «История мозырянина, который снимал картины, ставшие классикой советского кинематографа». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների խորհրդային ֆիլմեր
- 1950-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1959 դրամա ֆիլմեր
- 1959 ֆիլմեր
- «Բելառուսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային մանկական ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ռուսական ֆիլմեր
- Ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին