Աղջագյունեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան Հայաստանի բնակավայրեր
Աղջագյունեյ
Վարչական տարածքՕսմանյան կայսրություն
ՎիլայեթՏրապիզոնի վիլայեթ
ԳավառՋանիկի գավառ
Այլ անվանումներԱղջա-Գյունեյ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաղջագունեյցի

Աղջագյունեյ, Աղջա-Գյունեյ, գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Ջանիկի գավառում, անտառապատ, լեռնային վայրում։

XIX դարի 70-ական թվականներին ուներ 110 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին այգեգործությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ 2 եկեղեցի և դպրոց։ Աղջագյունեյի հայկական թաղն ավերվել և առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բնակչության մեծ մասը փրկվել է և բնակություն հաստատել Վրաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 260