Աղավնիներ (Վահան Թոթովենց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղավնիներ
Ժանրվիպակ
ՀեղինակՎահան Թոթովենց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1930թ․
ՎիքիդարանԱղավնիներ

«Աղավնիներ» հայ գրող Վահան Թոթովենցի ստեղծագործությունն է։ Առաջին անգամ լույս է տեսել 1931թ․ «Նոր ուղի» ամսագրում, այնուհետև 1934 թ․՝ առանձին գրքով։ Թոթովենցի ստեղծագործությունները կազմված են առանձին հատվածներից, որոնք ինքնուրույն պատմվածքի արժեք ունեն, օրինակ «Աղավնիներ» վիպակը։ Վիպակի հանգուցային գաղափարը մարդու ստեղծագործական ուժերի, նրա աշխատանքի մեծարումն է։ Թոթովենցը ամենաբարձր մարդկային առաքինություններն ու հոգեկան գեղեցկություններն արտահայտում է հասարակ խավի մարդկանց միջոցով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոթովենցը վիպակը սկսում է այնպես, որ նախկինում աղավնի պահելը համարվում էր անպատիվ զբաղմունք։ Ծերերը համարում էին, որ աղավնին անմեղ է, բայց մահ է և երբ երազում տեսնում էին, սարսափում էին։ Հին այն երկրում, որտեղ նա ապրում էր, որևէ մեկին անարգելու համար աղավնիկ խաղացնող էին անվանում, կամ երբ դպրոցում որևէ մեկը դասը լավ չէր սովորում ուսուցիչը նրան աղավնի խաղացնող էր անվանում։ Երբ աղավնին իրենց տան կտուրին էր նստում, մայր խաչակնքում էր, բայց երբեմն Հակոբի երեխայի հետ խաղալիս նրան աղավնու էր նմանեցնում։ Նա գաղտնի բարձրանում էր իրենց հարևան Ակոբի տան կտուրը, որպեսզի աղունիկների նայի, խաղա նրանց հետ և այդ ամեն անում էր գաղտնի, որովհետև, եթե տեսնեին, իրեն կնախատեին։

Աղավնիկ խաղացնողները մշտական կռվի մեջ են եղել, երբ տեսնում էին օդում ճախրող աղավնիների՝ բաց էին թողնում իրենց լավագույն աղավնիները, որպեսզի նրանցից մեկին քաշի բերի։ Եվ եթե իրենց հետ աղավնի էին բերում դա մեծ արյունահեղություն էր իրենց տերերի մեջ։ Դրանից սկսվում էր դարավոր թշնամություն։

Նրանց հարևան Ակոբն սափրիչ էր, որին քիչ ժամանակ էր հատկացնում, որովհետև գրեթե միշտ կտուրի վրա էր։ Մի օր, երբ նա սափրում էր հաճախորդներից մեկին, լսում էր, թե ինչպես են երեխաներ պատուհանի տակ խոսում այն մասին, որ Պեյրոսը նոր աղունիկներ պիտի ունենա։ Եվ նա, ընկնելով մտատանջության մեջ, մոռանում է հաճախորդին, բարկանում է նրա վրա և առանց սափրելու ճանապարհում։ Ակոբի կինը խնդրում էր ամուսնուց, որպեսզի վերացնի աղունիկներին՝ մտածելով իրենց աղջկա՝ Լիլոյի ապագայի մասին, սակայն Ակոբը այդքան էլ խորը չի մտածում հեևանքների մասին։

Այն ժամանակ աղունիկ խաղացնողը եթե ամուրի էր իրեն էին հայհոյում, եթե ամուսնացած էր՝ կնոջն էին հայհոյում, իսկ եթե երեխա ուներ՝ երեխային։

Մի օր լուր է տարածվում, ոո հաջի Թումաս աղայի որդին սիրում է աղավնիկ խաղցնող Ակոբի աղջկան։ Լուրը տարածվում է ամբողջ քաղաքում, և դա ճիշտ էր։ Արան, որ բավական երկար ժամանակ ապրել էր Ստամբուլում, նախքան դա համակրում էր Լիլոյին, բայց Ստամբուլում եղած ժամանակ մոռացել էր նրա դիմագծերը։ Այնտեղից վերադառնալուց հետո նրանք սկսում են սիրել իրար և գիշերները գաղտնի հանդիպում էին պարտեզում։ Թումաս աղան դեմ էր այդ միությանը և ամեն գնով փորձում էր Արային հետ պահել Լիլոյից, սակայն չէր ստացվում և նա Արային վռնդում է տանից։ Թումաս աղային իր բոլոր ազգականները ամոթանք էին տալիս և նա ավելի էր հակառակվում։ Բավական երկար ժամանակ Լիլոն, տեսնելով ծնողների տառապանքները և Արայի կարգավիճակը, ծանր ապրումներ էր ունենում, ինչը ազդեց նրա առողջության վրա։

Մի օր Թումաս աղան իր մոտ է կանչում Ակոբին և նրան ասում, որ ուշադիր լինի և տեսնի, թե իր աղջիկն ինչով է զբաղվում, նրան գումար է առաջարկում, որպեսզի Լիլոյին հեռու պահի Արայից, բայց Ակոբը հրաժարվում է։

Լիլոն հիվանդանում է։ Այդ ժամանակ Արայի մայրը որոշում է կայացնում ամուսնուց գաղտնի գումար տալ որդուն, որպեսզի նա Լիլիոյի հետ Ստամբուլ գնա։ Արան ընդունում է գումարը և մի քանի օր անց գնում է Լիլոյի մոտ՝ լուրը հայտնելու։ Լիլոն գունատ էր, թույլ, բայց երբ լսում է կատարվածի մասին աչքեր փայլում են։ Լիլոն պատսխանում է, որ երբ լավանա կգնան, սակայն նա այդպես էլ չի լավանում։ Նա մահանում է և երբ նրա դագաղը տանից դուրս են բերում Ակոբ մեկ զույգ աղավնի է մորթում նրա դագաղի մոտ[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակոբ
  • Պեյրոս
  • Լիլո
  • Հաջի Թումաս աղա
  • Արա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թամրազյան, Հրանտ (1965). Սովետահայ գրականության պատմություն. Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ. էջ 146.
  2. Թոթովենց, Վահան (1988). Աղավնիներ. Երևան: Սովետական գրող. էջեր 335–370.