Աղասի Ասատրյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղասի Սարմենի Ասատրյան
փետրվարի 23, 1996- ապրիլի 2, 2016
ԾննդավայրՀայաստան Մասիս
Մահվան վայրԼՂՀ Թալիշ
Կոչումշարքային
Պարգևներ«Մարտական խաչ 1-ին աստիճան» մեդալ (ՀՀ), «Արիության համար» մեդալ (ԼՂՀ)

Աղասի Սարմենի Ասատրյան, փետրվարի 23, 1996, Մասիս-ապրիլի 2, 2016 Թալիշ, զինվորական, շարքային, քառօրյա պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ստացել է 9 ամյա կրթություն և ընդունվել Մասիսի Պետական Գյուղատնտեսական քոլեջ: Զբաղվել է քիքբոքսինգ մարտարվեստով[2], գրանցել է բազմաթիվ հաջողություններ՝ արժանանալով մեդալների և պատվոգրերի։ Քոլոջն ավարտելուց հետո, 2014 թվականին պարտադիր զինվորական ծառայության է անցել, ծառայել է ԼՂՀ` Մատաղիսի պաշտպանական շրջանի զորամասերից մեկում, որպես հետախույզ-դիպուկահար[1]՝ այնուհետև տեղափոխվել է Թալիշի պաշտպանական շրջան, ծառայել է որպես ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի դասակում[3]:

Զոհվել է 2016 թվականի ապրիլին՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ։

ՀՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահի նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալով:

Աղասիի անունով է կոչվում Մասիս քաղաքի փողոցներից մեկը և իր դպրոցի դասասենյակներից մեկը՝ որտեղ սովորել է նա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Աղասի Ասատրյան. դիպուկահար, ով կռվեց մինչև վերջին փամփուշտն ու մինչև արյան վերջին կաթիլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ»։ Լուրեր Հայաստանից | Shamshyan.com (հայերեն)։ Վերցված է 2019-02-06 
  2. «Շարքային Աղասի Ասատրյան. նրանց դիրքն առաջիններից էր, որ գրոհի ենթարկվեց հակառակորդի կողմից»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2019-02-06 
  3. LLC Helix Consulting։ «Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]