Jump to content

Ահագգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահագգար
Տեսակլեռնազանգված, լեռնաշղթա, սարավանդ և մշակութային շրջան
Երկիր Ալժիր և  Ֆրանսիա
ՎարչատարածքԹամանրասեթ
Ամենաբարձր կետԹահաթ
ԲԾՄ2908 մետր և 2021 մետր
Մակերես50 000 կմ²
Կազմված էAhaggar Cultural Park?
Քարտեզ
Քարտեզ

Ահագգար (արաբ․՝ جبال هقار‎‎), լեռնաշխարհ Սահարայում, գտնվում է Ալժիրի հարավում, Տամանրասետ քաղաքի հյուսիսում։ Լեռնաշղթայի բարձր կետը համարվում է Տահատ լեռը՝ 2918 մետր։ Այն հանդիսանում է նաև Ալժիրի բարձր կետը։

Ահագգարը կազմված է հրաբխային ապարներից։ Կլիման խիստ մայրցամաքային է, չոր և տաք ամռանը, ձմռանը ջերմաստիճանը հաճախ իջնում է՝ հասնելով զրոյի։ Տեղումները քիչ են։ Ամբողջ Սահարայում միայն Ահագգարում կա այնպիսի կլիմա, որն առաջացնում է հատուկ կիլմայական գոտի՝ կենդանիների և բույսերի տեսքով, այն բնորոշ չէ Սահարայի մնացած տարածքի համար։ Լեռներում գտնվում է Ահագգար ազգային պարկը։

Ահագգարի բնակչությունը կազմում են տուարեգները։ 1750 թվականից գոյություն է ունեցել Կել Ահագգար՝ տուարեգների պետությունը, որը դարձել է Ֆրանսիայի պրոտեկտորատը՝ 1903 թվականին, այնուհետև անցել է Ալժիրին՝ նրա անկախություն ստանալուց հետո, և պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ 1977 թվականին։

Ահագգարում տուարեգների համար քարոզ էր կարդում կաթոլիկ վանական Շառլ Էժեն դե Ֆուկոլը, որի համար դասվել է սրբերի շարքը։

Ահագարի լեռների համայնապատկերը
Ահագարի լեռների համայնապատկերը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահագգար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 236