Ահաբեկչություն Թունիսում (2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահաբեկչություն Թունիսում
ՏեղադրանքԹունիս
Տարեթիվհունիսի 27, 2019
Վիրավորներ8

Ահաբեկչական գործողություն Թունիսում, տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 27-ին, երբ երկու մահապարտ ահաբեկիչներ ինքնապայթեցում են կատարել Թունիսի երկու շրջաններում, պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության սպա, վիրավորվել է 9 մարդ։ Նույն օրն ավելի ուշ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Իսլամական պետություն ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունը[1]։ Հարձակումը տեղի է ունեցել Թունիսի նախագահ Բեջի Քաիդ Էս Սեբսիի հոսպիտալացման օրը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում[2]։ Բացի այդ, հարձակումը տեղի է ունեցել Սուսի երկու հյուրանոցներում զանգվածային հրաձգության քառամյա տարելիցի հաջորդ օրը[3]։ Հարձակումն այդպիսի երրորդ միջադեպն է եղել մեկ շաբաթում և տեղի է ունեցել տուրիստական սեզոնի ամենաթեժ պահին, երբ Թունիսը պատրաստվում էր աշնանային խորհրդարանական ընտրություններին[4]։

Առաջին ինքնապայթեցումը տեղի է ունեցել Թունիսի Շառլ դը Գոլ փողոցում՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Հարձակման թիրախը ոստիկանական պարեկապահակետն էր. պայթյունը սպանել է մեկ սպայի և վիրավորել չորս հոգու, այդ թվում ևս մեկ սպայի և երեք քաղաքացիական անձանց[5]։ Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել Թունիսի Ալ Կարջանի շրջանի ազգային գվարդիայի բազայի վրա[6]։

Թունիսում Իսլամական պետության վերջին խոշոր ահաբեկչական հարձակումները, որոնք նախորդել էին հունիսի 27-ի հարձակումներին, տեղի են ունեցել 2015 թվականին (մարտին Բարդոյի ազգային թանգարանում ահաբեկչություն[7], հունիսին Սուսի զբոսաշրջային հանգստավայրի վրա հարձակում և նոյեմբերին նախագահական թիկնապահներով ավտոբուսի պայթյուն) և 2018 թվականին (մահապարտ-ահաբեկչի ինքնապայթեցման հետևանքով վիրավորվել են հանրապետության մայրաքաղաքի 15 խաղաղ բնակիչներ[8]

Ահաբեկչությունից հետո՝ 2019 թվականի հուլիսի 5-ին, Թունիսի վարչապետ Յուսեֆ Շահեդը, վկայակոչելով անվտանգության նկատառումները, արգելել է նիկաբ կրել պետական հաստատություններում՝ արգելքի անհապաղ ուժի մեջ մտնելով։ Որոշումը, որի մասին հաղորդվել է պետական զանգվածային լրատվության միջոցներում, ընդունվել է երկրում անվտանգության բարձր միջոցառումների ռեժիմի ժամանակաշրջանում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Islamic State claims suicide attacks on police in Tunisian capital». Reuters (անգլերեն). 2019 թ․ հունիսի 27.
  2. «Tunisia's President Essebsi suffers 'severe health crisis'». www.aljazeera.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 27.
  3. Aliriza, Fadil; Walsh, Declan (2019 թ․ հունիսի 27). «Suicide Bombers Attack Security Forces in Tunisia». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331.
  4. 4,0 4,1 «Tunisia bans face veils in public institutions after bombing». www.aljazeera.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 5.
  5. «Tunis suicide bombs kill police officer, injure at least 8». www.euronews.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 27.
  6. «Twin suicide attacks rock central Tunis». www.aljazeera.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 27.
  7. Siddique, Haroon; Tran, Mark (2015 թ․ մարտի 18). «Tunisia terror attack: 19 dead after gunmen storm museum». The Guardian (անգլերեն). ISSN 0261-3077.
  8. «Woman blows herself up in Tunis». BBC News (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 29.